Հայերեն


Շրջափակման ընթացքում ծնված արցախցի երեխաները Ծառուկյան ընտանիքից ոսկե խաչեր կստանան. աջակցություն կցուցաբերվի նաև հազարավոր ընտանիքների

Հասարակություն

Արցախում շրջափակման ժամանակ ծնված երեխաները Ծառուկյան ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների կարիքները հոգալու համար։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում տարածած հայտարարության մեջ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ բացի այդ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս։
 
«Արդեն երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության, իսկական արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար։
 
120 հազար մարդ, մի բռունցք դարձած, պայքարում է՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի համար։
 
Շրջափակման մեջ գտնվող Արցախում ընտանիքներ են կազմավորվել, հարսանիքներ են եղել, ու շրջափակման այս օրերին ծնվել է այս պահի դրությամբ 215 երեխա։
 
Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։
 
Այս մասին մտածելը հուզիչ է, բայց նաև ու նախ՝ պարտավորեցնող։ Ցանկանում եմ հայտնել իմ որոշման մասին․ Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների մեծ կարիքները հոգալու համար։ Սրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս։
 
Իմ ընտանիքում էլ օրեր առաջ թոռնիկ է ծնվել, ու մենք որոշեցինք, որ մեր ուրախությունը պիտի միավորենք մեր արցախցի հայրենակիցների ուրախության հետ, քանի որ երեխայի ծնունդը միշտ պիտի միայն ու միայն ուրախություն բերի, ոչ թե՝ հոգս։
 
Ասեմ նաև, որ Արցախի իշխանությունների հետ խորհրդակցելով, իմ ուժերի ներածին չափով, պատրաստ եմ ցանկացած այլ աջակցություն բերել Արցախին և Արցախի ժողովրդին։
 
Աստված պահապան մեր երեխաներին...»,- գրառման մեջ նշել է Գագիկ Ծառուկյանը:
Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունMövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումԻնչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանՈւղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանԹուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Մերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ Ֆիցո
Ամենադիտված