Այլ երկրում պարեկներն այդքան չէին տանջվի, միանգամից կկրակեին և վերջ. Մխիթար Ասատրյան
ՀասարակությունՄխիթար Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գիշերը տեղի ունեցած դեպքից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ հայերը անառողջ վիճակում են:
Խոսքս այդ լպիրշ տղայի մասին չէ, այլ այդ տղային հերոսացնող հիմար հասարակության մասին:
Բացի Հայաստանից, ուրիշ ոչ մի երկրում նման դեպքից հետո չէին փորձի պիտակներ թողնել պարեկների հետևից: Ընդհակառակը, կմեղադրեին այդ տղային, նրա ծնողներին, որ թույլ են տվել նման դեպք տեղի ունենա, չէ՞ որ նրա մեքենայի տակ պատահմամբ կարող էր հայտնվել յուրաքանչյուրի երեխան: Նրանք շնորհակալություն կհայտնեին պարեկներին, որ խնայել են կյանքն ու ատրճանակի մեկ հարվածով չեն ոնչնացրել նրան: Ամոթ է, խելքի եկեք:
Թեպետ, այլ երկրում, վստահ եղեք, պարեկներն այդքան չէին տանջվի, միանգամից կկրակեին և վերջ: