5,4 մագնիտուդով երկրաշարժ Վանուատուում
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երեքշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուին պատկանող Էսպիրիտու Սանտո կղզու արեւելյան ափին։ Այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի պետական երկրաբանական բյուրոն։
Բյուրոյի տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է ծովում, կղզու ամենամեծ՝ Լյուգանվիլ քաղաքից 40 կիլոմետր արեւելք, այստեղ ապրում է ավելի քան 18 հազար մարդ։ Օջախը գտնվել է 118 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ ցունամիի սպառնալիք չկա։