Մոլդովան ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Մոլդովայի Հանրապետությունը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը մինչեւ ժամը 16:00-ն: Այս մասին հայտնում է @runway09 թելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է, որ միջոցները ձեռնարկվել են անվտանգության նկատառումներից ելնելով։
Air Moldova ընկերությունը հաստատել է, որ օդային տարածքը ժամանակավորապես փակ է։ Սակայն նման որոշման պատճառը չեն նշել։
«Հարգելի՛ ուղեւորներ, այս պահին Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը փակ է, սպասում ենք թռիչքների վերսկսմանը։ Այսօրվա ժամանակացույցը փոփոխությունների կենթարկվի։Նրանք, ովքեր այսօր գտնվում են օդանավակայանում, ինքնաթիռում կամ պատրաստվում են մեկնել, հանգստություն պահպանեք եւ հետեւեք օդանավակայանի տեղեկատվական վահանակներին»,-ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ