24-ամյա հայ տղան փորձել է վերջ տալ կյանքին՝ ինտերնետում տարածված իր ինտիմ լուսանկարների պատճառով
Հասարակություն24-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել համացանցում տարածված պոռնոգրաֆիական բնույթի լուսանկարների պատճառով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ, համացանցում նման բնույթի լուսանկարներ է տարածել այլ ազգի մի տղամարդ, ինչի պատճառով էլ ազգությամբ հայ երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել՝ խմելով շուրջ 3 տասնյակ դեղահաբ:
Ինչպես նշում է կայքը, դեպքը տեղի է ունեցել հունվարին, սակայն համացանցում նշված անձի կողմից նման բնույթի լուսանկարների տարածման մասին հայտնի է դարձել նախօրեին:
Բարեբախտաբար երիտասարդին անմիջապես բուժօգնություն են ցուցաբերել