Ադրբեջանը կրկին արգելափակեց
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։
Առաջիկայում կդադարեցվի բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը, իսկ առկա գազի խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։
Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։ Խնդրում ենք զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները:
ԱՀ տեղեկատվական շտաբ