Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին
ՀասարակությունՀանրապետության տարածքում փետրվարի 13-17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում փետրվարի 13-17-ին ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: