Ի՞նչ պլաններ ունի Սերժ Սարգսյանը մականունավորների հետ
Քաղաքականություն«ԱՐՄԼՈԻՐ»
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը: Այսօր կանդրադառնանք Մելիք Մանուկյանին: ԱԺ «վաստակաշատ» պատգամավորներից է Մելիք Մանուկյանը` հայտնի որպես Շշի Մելո: Վերջինս պատգամավոր է 2003 թվականից, երբ ընտրվել էր թիվ 45 ընտրատարածքից` ընդգրկվելով ՕԵԿ խմբակցության մեջ: Մելիք Մանուկյանի էությունը, սակայն, պարզվում է՝ գենետիկորեն անհամատեղելի է ընդդիմադիր գործունեության հետ: 2006թ. մայիսին նա լքել է ՕԵԿ-ը վերջինիս նախագահ Արթուր Բաղդասարյանի ընդդիմադիր դառնալու պատճառով: 2007թ. արդեն Մանուկյանը միացել է ԲՀԿ-ին, որն էլ լքել է 2015թ. փետրվարին ԲՀԿ-ի ընդդիմադիր գործունեության պատճառով: Եթե 2006թ. նա ՕԵԿ-ի գնացքից ցատկելը բացատրում էր կոալիցիայում մնալու «հայրենանվեր առաքելությամբ», ապա 2015թ. առանց օրենքին տեղյակ լինելու՝ դիմում էր գրել ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Միայն օրեր անց Մանուկյանին հուշեցին, որ կարող է լքել կուսակցությունը` առանց մանդատից զրկվելու, ինչից հետո նա շտապել էր ետ վերցնել Գալուստ Սահակյանին գրած հրաժարականի դիմումը:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում