Արոնյանը WR Ches Masters-ի միանձնյա առաջատարն է
ՍպորտՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկինառաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները WR Chess Masters-ում:
Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուլսատուրովի հետ ևստիպեց մրցակցին անձնատուր լինել պարտիայի 31-րդ քայլին:
Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է: Նա ունի2,5 միավոր: 2-ական միավոր են վաստակել Ուեսլի Սոն և Գեկուշը:
WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի25-ին: