Հայերեն

Գաղութից ստացված «ռազբոյի զակազն» ավարտվել է Կիրովականում՝ սպանությամբ և դաժան մահով․ ԻՆՉՊԵՍ Է ԵՂԵԼ

Ամենաընթերցված

1IN.AM

Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Ջիվան Ն.-ն գողությունների ու կողոպուտի համար մի քանի անգամ դատապարտվել էր ազատազրկման:

1986 թվականին նա փորձել էր կալանավայրից փախչել, բայց փախուստը ձախողվել էր, իսկ Ջիվանի պատժաժամկետին նորից տարիներ էին գումարվել:

Գաղութում գտնվելու ժամանակ Ջիվանը մտերմացել էր վանաձորցի դատապարտյալ Արամ Բ.-ի հետ: Վերջինս նույնպես «ստաժավոր» դատապարտյալ էր:

1992 թվականի փետրվարին Արամը, իմանալով, որ Ջիվանը շուտով դուրս է գալու գաղութ-բնակավայր, և նրան կարճատև արձակուրդ է տրվելու, հանձնարարել է, որ նա արձակուրդի օրերին գնա Վանաձոր, Ամիրյան փողոցի բնակչուհի Նվարդ Հ.-ի տուն մտնի և հափշտակի նրա ունեցած ոսկե զարդերն ու այլ արժեքավոր իրերը: Արամը հանձնարարել է, որ Ջիվանը մինչև 1992 թվականի մարտի վերջը իրեն գումար հասցնի դրսից, որպեսզի ինքը կարողանա փակել գաղութում թղթախաղով տանուլ տված մեծ պարտքը:

Արամը Ջիվանի միջոցով գաղութից «քսիֆ» է ուղարկել նաև վանաձորցի իր ընկեր Արտուշ Ղ.-ին՝ նկարագրելով Նվարդի տնակի տեղը և հանձնարարելով, որ Արտուշը ընկերակցի Ջիվանին, թալանը միասին կատարեն:

1992 թվականի մարտի 10-ին դատապարտյալ Ջիվան Ն.-ին կարճատև արձակուրդ է տրվել: Նա մեկնել է Վանաձոր, փնտրել ու գտել է Արտուշ Ղ.-ին, նրան է հանձնել գաղութից Արամի գրած «քսիֆը»:

Մարտի 18-ին, ժամը 19-ի սահմաններում Ջիվանն ու Արտուշը գնացել են Արամի մատնանշած «զոհի»՝ Նվարդի տուն: Նվարդը մենակ էր: Ջիվանը ձեռքով փակել է կնոջ բերանը, իր մոտ եղած ատրճանակով հարվածել է նրա գլխին, ահաբեկել է՝ երկու անգամ կրակելով տնակի ներսում:

Արտուշ Ղ.-ն այդ ընթացքում տանկը տակնուվրա է արել: Հայտնաբերել ու հափշտակել են 3 հազար ռուբլի և… 9 հատ տեսաժապավեն: Արժեքավոր այլ բան չգտնելով՝ Ջիվանն ու Արտուշը հեռացել են:

Ավարը, որ ձեռք էին գցել, բավարար չէր՝ գաղութի «զակազը» կատարված համարելու համար:

Ջիվանի առաջարկով հաջորդ օրը՝ մարտի 19-ին, նրանք մեկնել են Ալավերդի: Կեսօրին այնտեղ նստել են «ԳԱԶ- 24» մակնիշի տաքսի՝ նպատակ ունենալով մեքենան հափշտակել:

Տաքսու վարորդ Արքիմեդ Ա.-ին պատվիրել են իրենց տանել Ալավերդուց դուրս գտնվող «Շնաձորիկ» կոչվող վայրը:

Երբ քաղաքից դուրս են եկել, դեպի աղբանոց տանող կամրջի մոտ Ջիվանը պահանջել է կանգնեցնել մեքենան, ապա պահանջել է, որ մեկ այլ ուղղությամբ ընթանան: Վարորդը հրաժարվել է՝ զգալով, որ ուղևորների նպատակը բոլորովին էլ ինչ-որ տեղ մեկնելը չէ:

Ջիվանը հանել է «Նագան» տեսակի ատրճանակը, փողը ուղղել է վարորդի վրա ու պահանջել է, որ նա մեքենայից դուրս գա:

Վարորդը խնդրել-աղաչել է, որ մեքենան չվերցնեն, այն իր ընտանիքի ապրուստի միակ միջոցն է, առաջարկել է նրանց տալ մոտի ամբողջ գումարը: Բայց Ջիվանը կրկնել է նույն պահանջը՝ դուրս գալ մեքենայից ու հեռանալ:

Վարորդը համառել է, դուրս չի եկել: Ջիվանը զայրացել է, մեքենայի սրահում կրակել է Արքիմեդ Ա.-ի գլխին ու սպանել է:

Այնուհետև նստել է մեքենայի ղեկին, ու մեքենան վարել-հասել է մի ամայի վայր:

Վարորդի դիակը առջևի նստատեղից Արտուշի հետ տեղափոխել է հետևի նստատեղին: Ստուգել են զոհի գրպաններն ու գտել են 2541 ռուբլի, որից 466 ռուբլին Ջիվանը տվել է Արտուշին, մնացածը պահել է իր մոտ:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով որոշել են մեքենան ու դիակը ավելի հեռու մի ամայի տեղ տանել և այրել: Ճանապարհին՝ Նեղուց գյուղի մոտ, նրանք վթարի են ենթարկվել: Տեսնելով, որ գյուղից մարդիկ վազում են՝ իրենց օգնության, Ջիվանն ու Արտուշը թողել են մեքենան, մեքենայում գտնվող դիակը ու դիմել են փախուստի: Գյուղացիները մոտեցել, տեսել են մեքենայում գտնվող դիակը, արյունը, ահազանգել են իրավապահներին:

Մի քանի ժամ անց Ջիվանին ու Արտուշին հայտնաբերել են Շնող գյուղում:

Արտուշը կամովին հանձնվել է:

Ջիվանը զինված դիմադրություն է ցույց տվել, փորձել է փախչել: Նա վիրավորվել է հետապնդող միլիցիոներների կողմից, ընկել է Լոռու ձորն ու մահացել է:

1993 թվականի փետրվարի 5-ին ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Վանաձոր քաղաքում կայացած արտագնա դատական նիստում Արտուշ Ղ.-ին դատապարտել է 9 տարի ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավումով:

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված