Հայերեն


Արցախի նախագահը չի թաքցնում պետնախարարից ազատվելու ցանկությունը

Հասարակություն

Արցախից ստացվող նորությունները հուսադրող չեն, Ստեփանակերտում որոշել են բավարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապօրինի պահանջը և ազատվել Ռուբեն Վարդանյանի ներկայությունից։

Միևնույն ժամանակ, իբր հակադարձում են Ալիևին՝ հայտարարելով, թե Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է։ Հիշեցնենք՝ Մյունխենում հարավկովկասյան երկրների ղեկավարների հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե պատրաստ են քննարկել Ղարաբաղի բնակչության հետ նրանց անվտանգության և իրավունքների հարցերը, բայց կանեն միայն այն ժամանակ, երբ Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից։

Ըստ երևույթին, Ռուբեն Վարդանյանի հեռացումը բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Արցախի իշխանության ղեկին գտնվող անձանց շահերից, որոնք ամեն կերպ փորձում են ազատվել։ Ու թեև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը պնդում է, թե Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումը և Արցախում գտնվելը բացառապես Արցախի ներքին գործն է, վստահաբար կարելի է ասել, որ առաջիկա օրերին պետնախարարին կազատեն, ինչն էլ վկայում է, որ առնվազն այդ մասով որոշակի կոնսենսուս կա Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, անգամ Ռուսաստանի իշխանությունների միջև։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցությունում այևս չեն էլ թաքցնում Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հավանականությունը։ Խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը հավաստել է, թե պետնախարարի հրաժարականի մասով որոշակի քննարկումներ կան, որոնց արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին, իսկ ինքը՝ Արայիկ Հարությունյանը, մտադիր է փետրվարի 23-ին հանդես գալ ուղերձով։

Ֆեյսբուքյան իր էջում Արցախի նախագահը նշել է, թե Արցախում հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակվում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ։

Նա նշել է, թե փետրվարի 23-ին հանդես կգա ուղերձով՝ առավել մանրամասն կանդրադառնա Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին ու հետագա քայլերին։ Այս ամենը որքան էլ քողարկված լինի վերամբարձ խոսքերի շղարշով, միևնույն է վկայում է, որ Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են պետնախարարից ազատվելու և ավելի վստահելի ու ենթարկվող անձի պետնախարար նշանակելու միջոցով, խոսվում է, որ պետնախարարի պաշտոնին նշանակելու են գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

Նինա Ավագյան

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ ՓաշինյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»
Ամենադիտված