Հայերեն


Արնախում ոգիներն ու գերեզմանից ելած թուրքերը

Հասարակություն

Վամպիրները հայկական ժողովրդական հավատալիքներում

Բոլոր ժողովուրդների ազգային բանահյուսության մեջ, ժողովրդական հավատալիքների համակարգում յուրահատուկ տեղ են զբաղեցնում այսպես կոչված ստորին առասպելաբանության «հերոսները»՝ զանազան չար ու բարի ոգիներ, հրեշներ, տարբեր կերպարանքներով հանդես եկող դիվային արարածներ, ուրվականներ և այլն։

PanARMENIAN.Net - Հատկապես չար ոգիների ու արարածների զգալի մասի վերաբերյալ լեգենդներն ու պատմությունները կապված են մահվան, հանդերձյալ, ստորերկրյա կյանքի, մահվանից հետո վերամարմնավորման, լույսի ու խավարի պայքարի և այլ նմանատիպ պատկերացումների ու հնագույն հավատալիքների հետ։ Այս շարքում առավել ճանաչված կերպարներից են վամպիրները։

PAN-ն առանձնացրել և ներկայացնում է հայերի ժողովրդական հավատալիքներում վամպիրիզմի դրսևորումների վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ։

Թեև ներկայում հայտնի վամպիրների կաղապարված կերպարը, որպես այդպիսին, սկսել է ձևավորվել Հարավ-արևելյան Եվրոպայի երկրներում 18-րդ դ․ սկզբներից սկսած, ապա տարածվել գրքերի ու ֆիլմերի միջոցով, սակայն նմանատիպ դիվային արարածների կերպարներ հայտնի են դեռևս հին հնդկական, միջագետքյան, հունա-հռոմեական, սլավոնական և այլ բանահյուսություններից։ Բոլոր դեպքերում կարելի է առանձնացնել մարդկանց հալածող կամ մարդկային արյունը խմող՝ դիակի կամ այլ տեսքով արարածների կերպարային ընդհանրությունը։

Հայկական առասպելաբանության և ժողովրդական հավատալիքների համակարգում մարդկանց հալածող ու վնասող չար ոգիների ու դևերի պակաս չկա։ Ժողովրդական սնահավատական պատկերացումների համաձայն հղի կանայք ու նորածիններն առավել խոցելի էին չար ոգիների ու դևերի կողմից։ Օրինակ, նորածններին ու ծննդկաններին վնասող մարդակերպ կամ կենդանակերպ չար ոգիներ էին ալը և թպղան, որոնք նաև համապատասխան հիվանդություններ էին հարուցում (ալքոտել, թպղոտել)։ Ղ․ Ալիշանը հին հայկական հավատալիքներին նվիրված իր աշխատության մեջ նշում է, թե ըստ սնահավատական զրույցների՝ ալերը (Ալք) կարող էին մտնել հղի կնոջ որովայնը և խմել երեխայի արյունը կամ կուրացնել նրան։ Երիտասարդ կամ տարեց կնոջ կերպարանք ունեցող ալերը (հաճախ՝ օձե մազերով ու հրե աչքերով) հիմնականում գողանում էին նորածնների թոքը, լյարդը կամ սիրտը, կամ էլ փախցնում էին առողջ նորածնին՝ նրա փոխարեն թողնելով իր վտիտ դիվային ձագին։ Հր․Աճառյանը հետևյալ կերպ է նկարագրում ալերի դիվային արարքները․ «Տղացկաններուն սիրտն ու թոքը կը փրցնեն, նորածինները կը հոշոտեն, իսկ երիտասարդները կչարչարեն՝ անոնց քնած ժամանակ վրանին նստելով ու խեղդելով»։ Սովորաբար ալերի հետ հիշատակվող թպղաները ևս ներթափանցում էին մոր որովայնն ու հոշոտում սաղմը։ Ալերից ու թպղաներից պաշտպանվելու համար մարդիկ տարբեր հմայական ու ծիսական գործողություններ էին կատարում։

 

Ալը և թպղան ըստ Ալիշանի «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց» գրքի

Մարդկանց վնասող չար ոգիներից հայկական միջնադարյան աղբյուրներում հիշատակվում են նաև զանազան քաջքերը, չարքերը, ճիվաղները, շիդարները, այսերը և այլն։ Հայ ժողովրդական հավատալիքներում նկարագրվող զանազան ոգիներից ու դևերից բացի կան նաև ուրվականների մասին պատմող բազմաթիվ բանահյուսական նյութեր։ Հայտնի են հատկապես մեռելների հոգիների կերպարանափոխված ուրվական-գոռնափշտիկների մասին սնահավատական զրույցները, որոնք պատմվել են Հայաստանի տարբեր շրջաններում և երբեմն պատմվում են նույնիսկ մինչև հիմա։ Այդ հավատալիքների համաձայն՝ թաղված մեռելների հոգիները դուրս են գալիս գերեզմաններից և որպես մարդակերպ կամ կենդանակերպ (կատվի, շան, գայլի և այլն) ուրվականներ՝ վախեցնում են մարդկանց (բայց ֆիզիկապես չեն վնասում)։ Հետաքրքիր է, որ ըստ ժողովրդական զրույցների՝ գոռնափշտիկ դառնում էին չարագործները, ինքնասպան եղածները, չապաշխարածները, ոչ պատշաճ հուղարկավորված հանգուցյալները, ինչպես նաև թուրք (երբեմն ընդհանրացված՝ մահմեդական) մեռելները՝ այսինքն քրիստոնեական համապատասխան ծիսակարգերից զրկված հանգուցյալները։

Գերեզմանից դուրս եկած մարդակերպ կամ կենդանակերպ ուրվական-արարածները և մարդկանց արյունը խմող, հոշոտող չար ոգիները եվրոպական «դասական» վամպիրներին նման միակ կերպարները չեն հայկական ժողովրդական հավատալիքներում։ Պարզվում է՝ կա ևս մեկ արյունախում արարած, որի մասին իրականում շատ քիչ բան է հայտնի․ դա ճանապարհորդներին չսիրող և տեղացիների հանդեպ կարծես թե անտարբեր «հայկական» վամպիրն է՝ Դախանավարը։ Դրա վերաբերյալ սկզբնաղբյուրային արժեք ունեցող միակ հայտնի հիշատակումը պատկանում է 19-րդ դարի գերմանացի ազգագրագետ բարոն Ավգուստ ֆոն Հաքստհաուզենին, որը 1843 թ․ ճանապարհորդել և հետազոտել է Ռուսական կայսրության մի շարք շրջանների, այդ թվում նաև Կովկասի գյուղական համայնքները։ Կատարած հետազոտության հիման վրա 1847-52 թթ․հրատարակել է եռահատոր ուղեգրություն-ուսումնասիրություն, որի երրորդ՝ Անդրկովկասին նվիրված հատորը 1872 թ․ մասնակի հրատարակվել է նաև հայերեն («Ճանապարհորդութիւն յայսկոյս Կովկասու այն է ի Հայս եւ ի Վիրս», Վաղարշապատ)։ Ուշագրավ է, որ Երևանի գավառում ճանապարհորդելիս Հաքստհաուզենին ուղեկցել է Խաչատուր Աբովյանը, և ամենայն հավանականությամբ վերջինս է հուշել կամ առնվազն տեղյակ է եղել Դախանավարի մասին ժողովրդական զրույցներին։

Հաքստհաուզենն իր գրքում վերապատմում է տեղացիներից գրառված լեգենդը Դախանավարի մասին։ Ըստ այդ լեգենդի՝ Երևանից երկու մղոն հեռավորության վրա՝ Ուլտմիշ-Ալտոտեմ լեռներում (հայտնի չէ, թե այդ անվամբ հատկապես որ տարածքը նկատի ունի հեղինակը) 366 հովիտներ կային, և այդ հովիտներից մեկում գտնվող քարայրում ժամանակին ապրելիս է եղել Դախանավար անունով վամպիրը։ Վերջինս ոչ մեկին չէր թողնում մտնել իր տարածք կամ հաշվել իր հովիտների քանակը (ըստ երևույթին խորհրդանշում է տարվա օրերի թիվը, հետևաբար գուցե առնչվում է ժամանակի կամ անմահության գաղափարի հետ)։ Նա, ով փորձում էր ներթափանցել Դախանավարի հսկողության տակ գտնվող տարածք, վամպիրը գիշերը նրա ոտնաթաթից արյուն էր ծծում՝ այնքան, մինչև դժբախտ «օրինազանցը» կմեռներ։ Սակայն մի անգամ վամպիրը չկարողացավ սովորականի պես պատժել իր տարածք ներթափանցածներին։ Ըստ առասպելի՝ երկու ճամփորդ ընկերներ մտել էին Դախանավարի տարածք ու հաշվում էին նրա հովիտները, երբ մութն ընկավ, նրանք, տեղյակ լինելով վամպիրի սովորությանը, քնելու համար ոտնուգլուխ պառկեցին՝ այնպես, որ մեկի ոտքերը դրված էին մյուսի գլխի տակ, և հակառակը։ Գիշերը Դախանավարն եկավ և մթության մեջ շոշափելով այնտեղ, որտեղ պետք է որ ոտքերը լինեին, դիպավ գլխին, ապա հակառակ կողմից շոշափեց ու խիստ զարմանքով դարձյալ միայն գլուխ հայտնաբերեց։ «Այ քեզ բան, ես այս լեռների բոլոր 366 հովիտներով շրջել եմ և անվերջ թվով մարդկանց արյուն եմ խմել, բայց դեռ երբեք չէի հանդիպել երկու գլխով ու ոտքեր չունեցող մեկին»,- ապշում է Դախանավարը և, համաձայն լեգենդի, իսկույն փախչում այդտեղից և ընդհանրապես, ընդմիշտ անհետանում է այդ կողմերից՝ մարդկանց աչքին չերևալով նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք հաշվում էին իր 366 հովիտները։

Դախանավարի կամ առհասարակ Հայաստանում նման վամպիրի գոյության վերաբերյալ Հաքստհաուզենի հիշատակությունը փաստացի միակն է, և տարօրինակ է, բայց փաստ, որ այդ մասին հայկական աղբյուրներում, ինչպես նաև ժամանակակից հետազոտություններում բացարձակապես ոչ մի տվյալ չկա։ Դախանավարի վերաբերյալ նշումներ կան նաև վամպիրիզմի թեմաներով ժամանակակից գրքերում ու հանրագիտարաններում, որոնց համար ևս հիմք է հանդիսացել Հաքստահուզենի հիշատակությունը։ Օրինակ, ամերիկացի գրող Ջոնաթան Մեյբըրին վամպիրիզմին նվիրված իր գրքերից մեկում, մեջբերելով արդեն հայտնի պատմությունը, ավելացնում է նաև Դախանավարից ու այլ չարքերից պաշտպանվելու վերաբերյալ մի հետաքրքիր տեղեկություն։ Ըստ Մեյբըրիի՝ Հայաստանում՝ Արարատ լեռան շրջանում, ճանապարհորդները սովորաբար նախազգուշական միջոցներ էին ձեռնարկում՝ թարմ սխտորի մանր պճեղներ էին դնում գրպաններում կամ ճզմում և քսում են կոշիկներին։ Բաց երկնքի տակ գիշերելիս այդ ճանապարհորդները մեծ խարույկներ էին անում և սխտոր էին նետում կրակի մեջ՝ հավատալով, որ հագուստին ու կոշիկներին քսված սխտորի սուր հոտը և թեժ կրակը հեռու կվանեն աշխարհի գրեթե բոլոր վամպիրներին։

 

Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված