Հայերեն


Օրհնված խաչերի հանձնման արարողություն Մարտունի քաղաքում

Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 23-ին, Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում տեղի է ունեցել Արցախում շրջափակման ընթացքում ծնված փոքրիկներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ օրհնված խաչերի հանձնման արարողություն: Մարտունի քաղաքի և շրջանի թվով 22 երեխա ստացել է իր խորհրդանշական խաչը:
 
Արարողությանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը, Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը:
 
Շնորհակալական և օրհնանքի իր խոսքում Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանը նշել է. «Սիրելի մայրեր, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այս ծանր ու դժվարին պայմաններում շարունակում եք նոր կյանքեր պարգևել Արցախ աշխարհին:
Շնորհակալություն եմ հայտնում նաև Ծառուկյան ընտանիքին՝ ազգանվեր նախաձեռնության համար, ցանկանում, որ այն շարունակական բնույթ կրի: Կխնդրեմ ձեզ, հայ մայրեր, որ այս փոքր թվաքանակով չսահմանափակվեք, հնարավորինս շատ երեխաներ պարգևեք մեր լեռնաշխարհին: Օրհնված տերունական խաչերն այսօր հանձնում ենք փոքրիկներին: Նրանք կունենան խաչեր, բայց պետք է կրեն մկրտվելուց հետո: Պետք է խնդրեմ, որ երեխաներին շուտափույթ մկրտեք, որովհետև մկրտությամբ ենք դառնում քրիստոնյա»:
 
Փոքրիկ Գաբրիելան ծնողների առաջնեկն է, ծնվել է 2022թ.-ի դեկտեմբերի 19-ին: Մոր՝ Էլինա Նասիբյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի կողմից մեկնարկած նախաձեռնությունն այս բարդ իրավիճակում նոր հույս ու լույս է հաղորդում արցախցի մայրիկներին. «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բարերարի ընտանիքին՝ Արցախի համար ծանրագույն ժամանակաշրջանում մեր կողքին լինելու և այսպիսի նվեր պարգևելու համար: Թող Արցախ աշխարհում փոքրիկների ծնունդները շարունակական լինեն: Մենք էլ նրանց ժպիտներով ամրանանք ու շարունակենք պայքարել մեր հողում ապրելու, արարելու իրավունքի համար»,- նշել է նորաթուխ մայրիկը:
 
Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում տեղադրված հայտարարության մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանը նշել էր.
 
«Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է: Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր: Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը: Աստված պահապան մեր երեխաներին….»:
Ընտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանԹուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Մերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԽնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՀունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան
Ամենադիտված