Դալլաքյանը դիմակազերծում և ականապատում է Քոչարյան-Բաբայան դաշինքը
Քաղաքականություն«ԱՌԱՋԻՆ»
«Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը այսօր փաստորեն հայտարարել է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ գործակցությունը դադարեցնում է Օհանյանի շուրջ միավորված քաղաքական ուժերի շրջանում «ստվերային գործարքների» առկայության պատճառով: Դալլաքյանն ըստ էության մեղադրել է «Համախմբում» կուսակցությանը, որը ղեկավարում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Դալլաքյանը հայտարարել է նաև, որ ինքն ամեն ինչ արել է Ծառուկյան-Օհանյան միավորում ապահովելու համար, և Ծառուկյանը հակված է եղել Օհանյանի շուրջ հավաքված մի շարք կուսակցությունների հետ գործակցության: Ըստ էության, Դալլաքյանը փաստորեն հայտարարում է նաև, որ այստեղ էլ պատճառը եղել է Վարդան Օսկանյանը: Այս մասին, իհարկե, եղել են նաև մամուլի հրապարակումներ, որ Գագիկ Ծառուկյանն իր՝ քաղաքականություն վերադարձով բացառել է Վարդան Օսկանյանի հետ գործակցությունը:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում