Ադրբեջանը կամավոր բացելու է Լաչինի միջանցքը. Սամվել Բաբայան
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը համոզված է՝ Լաչինի միջանցքը բացելու հնարավորություն կա։
«Ես համարում եմ, որ մերոնք այլեւս չպետք է բանակցեն, իրենք պետք է կամավոր բացեն ու բացելու են միջանցքը։ Ուղղակի մենք ամեն անգամ իրենց առիթ ենք տալիս, որ իբր իրենք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում։ Մեկ անգամ մերոնք նստել, խոսել են, վերջ, մնացած քայլերը իրենց կողմից պետք է լինի»,- նշել է Սամվել Բաբայանը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։