Պավել Մանուկյանը վիրահատվեց
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։
Փաստաբանը նշեց, որ անձամբ չի տեսակցել իր պաշտպանյալին, առողջական վիճակի մասին մանրամասներ չունի, սակայն տեղյակ է, որ վիրահատությունը նորմալ է անցել:
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։