Մահափորձ Ամենայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդի նկատմամբ. ձերբակալվել է բարձրաստիճան հոգևորական
ԱշխարհՎրաստանի դատախազությունը մեղադրանքն է առաջադրել պատրիարքարանի ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավարին, ով, ըստ օրինապահների հայտարարության, ձեռք է բերել թունանյութ, որով նպատակ է ունեցել կյանքից զրկել վրաց բարձրաստիճան հոգևորականի, ըստ ամենայնի՝ հենց Իլիա Երկրորդին: Վերջինս ձերբակալվել է օդանավակայանում՝ Պատրիարքին այցելության նպատակով Բեռլին մեկնելիս, ով ներկայումս բուժվում է այնտեղ, և վրացական ԶԼՄ-ներում ենթադրություններ են արվում առ այն, որ հենց Բեռլինի հիվանդանոցում հոգևորականը կատարելու էր իր չար գործը:
Ի դեպ, վրաց պատրիարքին այսօր վիրահատել են, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Գործը մեծ հնչեղություն է ստացել Վրաստանում, քանի որ Իլիա Երկրորդը բավականին մեծ հեղինակություն է վայելում Վրաստանում, ոչ միայն հոգևոր դասի, այլ նաև՝ հասարակության լայն շրջանում