Հայերեն

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի կազմակերպիչների միասնական հայտարարությունը

Blog

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,

Անցած շաբաթ կայացած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչները երեկ հանդես են եկել միասնական հայտարարությամբ: Ինձ պատիվ վիճակվեց երեկ ներկայացնել այդ հայտարարությունը մեր հանրությանը, այն այսուհետև կդառնա մեր հետագա գործողությունների ուղենիշ: Հաճույքով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, ձեր անմիջական աջակցության ակնկալիքով:

Հայտարարություն

Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ 2023 թ․ փետրվարի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչներս, հիմք ընդունելով համաժողովի ակադեմիական զեկուցումներում և գործնական ելույթներում տեղ գտած գաղափարները, փաստարկներն ու գիտական հիմնավորումները, արձանագրում ենք․

• Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ եղել է հայկական տարածք, իսկ 1918-20 թվականներին, երբ Ադրբեջանն առաջին անգամ իր նկրտումներն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ, միջազգային բոլոր զեկույցներում այն աներկբայորեն ճանաչվել է որպես հայերով բնակեցված տարածք, և միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, ներքին վարչատարածքային բաժանմամբ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ նույնիսկ այդ պայմաններում ունենալով ինքնավար մարզի կարգավիճակ։ Արցախի անկախացման հիմքում ընկած խորհրդային օրենքները համապատասխանել են միջազգային իրավունքի նորմերին՝ ընձեռելով ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունք։ Արցախի անկախացման փաստական հիմքերը եղել են ոչ միայն Արցախի էթնիկ, տարածքային, սոցիալ-մշակութային, տնտեսական, պատմական ինքնուրույնությունը, այլ առաջին հերթին նրա ժողովրդի՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանության չենթարկվելու գոյաբանական անհրաժեշտությունը։ Միջազգային հանրությունը երբեք չի արտահայտել իրավաքաղաքական դիրքորոշում առ այն, որ Արցախը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում, իսկ 2007 թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է, և 2009թ․ Հայաստանի և Ադրբեջանի կողմից որպես բանակցային հիմք են ընդունվել Մադրիդյան սկզբունքները, որոնցով տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին որպես բանակցային հիմք հաստատվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետության կայացման միջազգային իրավական հիմքերն անառարկելի են, և նրանցից որևէ նահանջ անթույլատրելի է։

• Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելը անթույլատրելի է։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և Հայաստանի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը, քանզի Ադրբեջանը չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և իր բազմաթիվ ատելապաշտ գործողություններով ու հռետորաբանությամբ մերժում է հայ ժողովրդի գոյության բուն իրավունքը սեփական պատմական հայրենիքում։

• Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներն ու հնարավորություններն ամենևին սպառված չեն։ Իրավաքաղաքական տեսանկյունից սնանկ են իշխանական քարոզչամեքենայի կողմից սփռվող այն պնդումները, թե իբր անկախացումից ի վեր, դեռևս 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը վերջինիս կազմում։ Նույն կերպ կեղծ ու անհիմն են այն պնդումները, թե միջազգային հանրությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Միջազգային հանրությունը մեզ չի շտապեցնում Ադրբեջանի հետ կնքել այնպիսի «խաղաղության պայմանագիր», որին հաջորդելու են Ադրբեջանի նոր ագրեսիան, անհիմն տարածքային պահանջները, աննկարագրելի ծավալի ռեպարացիաները, որոնց գինը պետք է վճարի ողջ հայ ժողովուրդը, և որոնց արդյունքը դառնալու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստը և փաստացի կործանումը։ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, թեև ունեն աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ, այնուամենայնիվ ԼՂ խնդրի կարգավորման հարցում մինչ օրս էլ պահպանում են ընդհանուր, միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված հավասարակշռված դիրքորոշում, և համանախագահ բոլոր երեք պետություններն էլ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո հստակ դիրքորոշում են հայտնել առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ։ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ բազմաթիվ պետությունների և միջազգային կառույցների հայտարարությունները ևս ապացուցում են, որ միջազգային հանրության համար ընկալելի է, որ Արցախի ինքնորոշումն ամենևին էլ անջատողականության հարց չէ։ Այն տարբերվում է տարբեր քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ ծագող ազգային ինքնորոշման իրավունքի իրացման նախաձեռնություններից․ սա ֆիզիկական գոյատևման, ցեղասպանությունը կանխելու միակ իրատեսական փրկության ուղին է։ Միջազգային դերակատարների համար ընդունելի ու հասկանալի կլինեն նաև Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող բոլոր այն բանակցային նախապայմանները (Շուշիի, Հադրութի, Արցախի Հանրապետության այլ տարածքների դեօկուպացիա, փախստականների վերադարձ, միջնորդային առկա ձևաչափի վերականգնում կամ նոր ձևաչափի ստեղծում, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարում և այլն), որոնք կչեզոքացնեն բանակցային գործընթացը նոր կապիտուլյացիոն ակտով դադարեցնելու Ադրբեջանի նկրտումները։ Հայաստանի Հանրապետությունը նաև հնարավորություն ունի միջազգային դատական ատյաններում բազմաթիվ գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել՝ կատարած ռազմական, ցեղասպան ու այլ մարդատյաց հանցագործությունների համար, դրանով է՛լ ավելի ամրապնդելու սեփական բանակցային դիրքերը։ Հայկական սփյուռքն այսօր էլ ունի չիրացված լոբբինգային մեծ հնարավորություններ, սակայն Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ուղեգիծը հակասում է նաև սփյուռքահայ կառույցների գործունեության շարունակական տրամաբանությանը և զրկում նրանց անհրաժեշտ արդյունավետությունից, ինչպես նաև խզում առաջացնում օտարերկրյա դիվանագիտական որոշումների ընդունման կենտրոններում՝ միասնական հայկական դիրքորոշումն ընկալելու հարցում։

• Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու հեռանկարով, Հայաստանի Հանրապետության իշխանությունների սահմանադրական պարտականությունն է։ Այն բխում է ՀՀ Անկախության հռչակագրից և Սահմանադրությունից։ Սահմանադրական այս պարտականությունից փաստացի հրաժարվելը ոչ միայն անօրինական է, այլ նաև դավաճանություն է հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ և անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական և քաղաքական պատասխանատվության։

• Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար պայքարը հայ ժողովրդի առանցքային առաքելությունն է։ Այդ պայքարը պետք է նոր շունչ ստանա, դուրս բերվի ներքաղաքական հակասությունների և աշխարհաքաղաքական նախընտրությունների տրամաբանությունից։ Այսօր երիտասարդ սերնդի զգալի մասի մոտ դրսևորվող անտարբերությունը Արցախի ճակատագրի նկատմամբ պետք է ևս հաղթահարվի, այն պետք է անմիջաբար կապվի քաղաքացիական պատասխանատվության և կենսունակ հայրենիք ունենալու հրամայականի հետ։ Թե՛ համակազմակերպիչները, և թե՛ նրանց գաղափարները կիսող բոլոր կառույցները ուղիղ պարտականություն ունեն՝ վերականգնելու մեր երիտասարդության վճռականությունը ազգային-ազատագրական պայքարը տրամաբանական ավարտի հասցնելու նկատմամբ և պարտավոր են հնարավոր առավելագույնն անել՝ ներգրավելու մեր երիտասարդությանն այդ պայքարում։

Ելնելով վերոնշյալից՝

• վճռական ենք՝ հասու բոլոր միջոցներով Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին հետ պահելու Արցախի հարցում վարվող հակաօրինական և կործանարար քաղաքականությունից,
 
• ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք հստակորեն հրաժարվել Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց,

• այս առումով ակնկալում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցների և կազմակերպությունների աջակցությունը, և Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին կոչ ենք անում միասնական ճակատ ձևավորել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օրակարգի շուրջ։

«Համախմբում» շարժում
«5165 շարժում»
«Արար» հիմնադրամ
«Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Քաղաքագետների հայկական ասոցիացիա
«Կոնցեպտուալ հարթակ» նախագիծ
Գյումրու «Ազգային արժեք ակումբ»
 
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ Վարդևանյան
Ամենադիտված