Պարեկը սեփական գյուղում գողություն անելիս բռնվել է. նրան ցած են նետել 2–րդ հարկից. մանրամասներ դեպքից
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Այս գիշեր Շիրակի մարզի պարեկային ծառայության սպան՝ կապիտան Ռաֆիկ Հայրապետյանը, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է ու ծեծի ենթարկվել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը՝ հավելելով, որ ենթադրյալ հանցագործը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
«Ռաֆիկ Հայրապետյանը Շիրակի մարզի գումարտակի առաջին դասակի սպա է։ Մոտ մեկ տարի է՝ պարեկային ծառայությունում է աշխատում։ Նա փորձել է գողություն կատարել, բայց բնակիչները նկատել են ու ծեծել, անգամ տան երկրորդ հարկից ցած են նետել նրան։ Իմ տեղեկություններով, նա մեղադրվում է բնակարանային գողության ութ դեպքերով։ Այս պահին էլ նա հիվանդանոցում է, վիրահատվել է»,– ասաց Կարապետ Պողոսյանը։