Հայերեն


«Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում

Տնտեսություն

«Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է ընդլայնել Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքները, առաջիկա երկու տարիների ընթացքում երկու նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի Նոյեմբերյանում և Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում:

Նոյեմբերյանի 126 ՄՎտ հզորության ՋԷԿ-ը կբավարարի ինչպես Հայաստանում էլեկտրաէներգիայի կարիքները, այնպես էլ էլեկտրաէներգիա կարտահանի Վրաստան։

Շինարարական աշխատանքների ընթացքում ընկերությունը պարտավորվում է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաներ կիրառել,  ինչը նպաստելու է  շրջակա միջավայրի պահպանությանը: Բացի այդ, ՋԷԿ-ի կառուցման ընթացքում նախատեսվում է առավելագույնս օգտագործել տեղական շինանյութ և աշխատանքային ռեսուրսներ։ Նախագծի համաձայն՝ ՋԷԿ-ի շինարարության ընթացքում կներգրավվի շուրջ 150 աշխատող:

Նոր ՋԷԿ-ի կողմից  էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կազմելու է  մոտ 1 մլրդ կՎտժ, ինչը կբարելավի Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունը, արտահանման մակարդակը և էլեկտրաէներգիայի շուկայում երկրի մրցունակությունը:  ՋԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի այս տարի և կտևի մոտ 2 տարի: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 120 մլն ԱՄՆ դոլար:

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում կվերակառուցվի «Լալվար» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչպես նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման մոտ 30 կմ երկարությամբ գիծը Վրաստանում։ Բոլոր ներդրումները կիրականացվեն «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ էլեկտրաէներգիայի հաղորդման վճարի հետագա նվազեցմամբ։ Առաջիկայում բոլոր շահագրգիռ կողմերի հետ  համապատասխան հուշագրեր կստորագրվեն:

Նախատեսվում է նաև 50 ՄՎտ հզորությամբ ՋԷԿ-ի կառուցում Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում։ Առաջին փուլում կտեղադրվեն վերջին սերնդի 4 գազամխոցային գեներատորներ՝ նորագույն տեխնոլոգիաներով՝ յուրաքանչյուրը 12,5 ՄՎտ հզորության։ Երկրորդ փուլում նախատեսվում է կայանի հզորությունը կրկնապատկել մինչև 100 ՄՎտ։

Կայանը կօգտագործի MAN Energy Solutions ընկերության սարքավորումները: Նոր գեներատորների տեղադրումը կնվազեցնի օդային արտանետումները և նվազագույն ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Կայանը կկառուցվի մինչև 2024 թվականի վերջ։ Ներդրումների ընդհանուր ծավալն առաջին փուլում կկազմի մոտ 30 մլն եվրո։ Կստեղծվի 25 նոր աշխատատեղ. Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կկազմի 400 մլն կՎտժ։

 
Զինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել
Ամենադիտված