Ողբերգական դեպք Ալավերդիում. երեխան ընկել է Դեբեդ գետը
ՀասարակությունԼոռու մարզի Ալավերդի քաղաքում, այսօր՝ փետրվարի 14-ի առավոտյան, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. Դեբեդ գետում հայտնաբերել են 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանի դին: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։ Մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։
Աղբյուրի փոխանցմամբ, երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը: