ՀՀԿ-ն պատժիչ գործողություն է նախապատրաստել
Քաղաքականություն«ՀԱՅԵԼԻ»
Իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, հրապարակել է ռեյտինգային առաջադրումների ամբողջական ցուցակը, որն ըստ էության լինելու է ՀՀԿ-ի հիմնական շարժիչ ուժն ու հզորությունը ապրիլի 2-ին: Ռեյտինգային թեկնածուները հենց այն մարդիկ են, ովքեր տեղերում աշխատելով սեփական քվեների համար, ձայն են ապահովելու նաև կուսակցության համար: Երկրորդ տարբերակ չկա. ընտրում ես այս կամ այն անձին, ընտրվում է կուսակցությունը:
Իշխանությունը կտապալվի առանց օրդիոզների և օլիգարխների
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում առաջադրվել է 8-12 թեկնածու. «Տեղ կա՝ 8, տեղ կա 12 թեկնածու ենք առաջադրել»,- ասել է նա: Երևանում Հանրապետականը 49 թեկնածու է առաջադրել, որից 38-ը կուսակցական, մնացած 11-ը՝ անկուսակցական: Ռեյտինգային ցուցակի հիմնական թեկնածուները հայտնի փողատեր-օլիգարխներն ու օրդիոզ դեմքերն են: Ցուցակին ծանոթանալուց հետո վերջնականապես փարատվում են հույսերն ու կասկածներն առ այն, թե ՀՀԿ-ն երբևէ կարող է ինքնամաքրվել, փոխել կամ փոխվել:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում