Իշխանափոխության առաջին կարեւոր քայլը
Քաղաքականություն«ԼՐԱԳԻՐ»
Իշխանափոխության վերաբերյալ հարցը Հայաստանում ներքաղաքական կյանքի ընդդիմադիր հարթության գլխավոր թեստերից մեկն է, եթե ոչ գլխավորը: Կար ժամանակ, երբ դա «Սերժիկ հեռացիրն» էր: Բայց Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես արդեն հեռանալու է 2018 թվականի ապրիլին, նոր նախագահ չի լինելու, կամ լինելու է ըստ էության նշանակովի նախագահ, որին ընտրելու է համապետական ընտրությամբ ձեւավորվելիք միակ կառույցը՝ խորհրդարանը:
Այդ իսկ պատճառով այժմ «Սերժիկ հեռացիրն» արդեն մոգական չէ, եւ հարցն ավելի պարզեցվել է եւ առնչվում է իշխանափոխությանը: Քաղաքական կյանքի մասնակից, մասնավորապես նախընտրական գործընթացի մեջ ներգրավված սուբյեկտներին տրվում է հարց, թե գնու՞մ են նրանք իշխանափոխության:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում