«Ռոբերտ ջան, դու հրաշալի երգեր ունես, բայց էլ երգ մի գրի»․ Թամար Հովհաննիսյանը՝ Ռոբերտ Ամիրխանյանին
ՀասարակությունԱզատության հրապարակում ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ընթացող հանրահավաքի ընթացքում քիչ առաջ ելույթ ունեցավ նաև դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ վաղը Հովհաննես Թումանյանի թանգարանում լինելու է նկարիչ Աշոտ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:
«Աշոտ Պետրոսյանն այն Սասնա ծուռն է, որն ասաց՝ ես իմ վրձինը վայր եմ դնում, և զենք եմ վերցնում, երբ իմ ժողովուրդը տառապում է»,- նշեց Թամարա Հովհաննիսյանը՝ հիշատակելով, որ Աշոտ Պետրոսյանը նաև այն նկարիչն էր, ով խնդրել էր, որ իրեն այցելեն Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը:
«Տիգրան Մանսուրյանն այցելել է, մեկուկես ժամ խոսել են։ Տեղյակ չեմ, թե ինչ են խոսել, բայց Ռոբերտ Ամիրխանյանն այդպես էլ չայցելեց»,- պատմեց Թամարա Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ կոմպոզիտորը խոստացել էր, որ եթե «Սասնա ծռերը» վայր դնեն զենքերը, ինքը երգ է գրելու: Դերասանուհին դիմեց կոմպոզիտորին․ «Ռոբերտ ջան, դու հրաշալի երգեր ունես, բայց էլ երգ մի գրի, քո վերջին երգը կլիներ, եթե Աշոտին այցելեիր: Ինչպես տեսնում ես՝ արդեն շատ լավ երգեր գրվում են»: