Հայերեն

Ադրբեջանում պաշտոնանկ է արվել ամենակարող նախարարը. Ինչից է վախեցել Ալիեւը

Աշխարհ

«ԼՐԱԳԻՐ»

Երեկ Ադրբեջանում պաշտոնից հեռացվել է տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը: Ավելի ճիշտ, տրանսպորտի նախարարությունը միացվել է այլ գերատեսչության, իսկ Մամեդովն անսպասելի հեռացվել է:
Խոսքը սովորական նախարարի մասին չէ: Ադրբեջանում Զիա Մամեդովին համարում են մարդ, որը կարող է կարգավիճակով մրցել անգամ Ալիեւի հետ: Նա հարեւան երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Տեղեկություններ կան, որ 2013 թվականին նա Կասպից ծովով Ռուսաստան է ուղարկել փողով բեռնված 17 տոննայանոց նավ: Ասում են, որ այնտեղ նվազագույնը 1.5 միլիարդ դոլար է եղել:
Հայտնի չէ, թե արդյոք նա կարողացել է փողը դուրս բերել, թե դրանք բաժին են հասել ռուս սահմանապահներին, սակայն Ադրբեջանում Մամեդովի հեռացումը երկյուղով են ընդունել: Ադրբեջանում սովորաբար աշխատանքից ազատում են նրանց, որոնց կասկածում են իշխանության տապալման փորձերի ու դավադրութան մեջ: Այդպես էր ազգային անվտանգության նախկին նախարար Մահմուդովի դեպքը, եւ երբ անգամ Նարդարանում անկարգություններ եղան, կրկին շշուկներ էին հայտնվել, որ իրանամետ իսլամիստները հեղաշրջում են ծրագրել:
Զիա Մամեդովի հեռացումը կկապե՞ն հերթական դավադրության հետ, թե՞ խնդիրն ընդամենը փողն է: Ալիեւը վերջին 1-2 տարում, տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ, մեծահարուստների իսկական որս է սկսել՝ կուլակաթափ անելով նրանց եւ ստիպելով վերադարձնել կապիտալը, որը թանկ նավթի ժամանակ թույլ էր տվել կուտակել:
Կարող է այլ պատճառ էլ լինել: Լինելով տրանսպորտի ամենակարող նախարար՝ Մամեդովն այդպես էլ չի կարողացել երկու առանցքային խնդիր լուծել՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու գործարկումը եւ Ռեշտ-Աստարա իրանա-ադրբեջանական երկաթուղու շինարարությունն ավարտելը:
Ադրբեջանը, իհարկե, գործի իր մասն արել է, անգամ Իրանին ու Վրաստանի վարկ է տվել ճանապարհների կառուցումն ավարտին հասցնելու համար, սակայն դրանք այդպես էլ չեն բացվել: Մամեդովի հեռացումից ընդամենը մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Կարս-Թբիլիսի-Բաքուն կգործարկվի ոչ թե մարտին, ինչպես խոստացել էին, այլ տարվա երկրորդ կեսին: Իբր, ամեն ինչ չէ, որ պատրաստ է:
Զիա Մամեդովը չի մեկնաբանել իր հեռացումը, հավանաբար գոհ մնալով, որ ազատության մեջ է: Ակնհայտ է, սակայն, որ Ալիեւն սկսել է սեփական ստվերից վախենալ: Առավել եւս, որ արեւմտյան մամուլում սկսել են գրել, որ Ալիեւին իշխանությունից հեռացնելու քաղաքական որոշում է կայացվել:

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված