Բռնցքամարտիկ Գայանե Տեր-Բարսեղյանը պարտվեց աշխարհի առաջնության առաջին մենամարտում
ՍպորտՀայաստանի կանանց բռնցքամարտի ընտրանու անդամ Գայանե Տեր-Բարսեղյանը պարտվեց աշխարհի առաջնության մեկնարկում:
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի քաղաքում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության 48 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Գայանե Տեր-Բարսեղյանը մրցեց Վենեսուելայից Անաոնիս Կադենոյի հետ:
Հայ բռնցքամարտիկը զիջեց 5:0: հաշվով: Ավելի վաղ կայացած մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն էր կրել Եկատերինա Սիրևան, իսկ Էլիդա Քոչարյանը հաղթել էր: