Հայերեն


«Կբավականացնի՞ վարչապետի ուժը՝ ազդելու Սերժ Սարգսյանի վրա»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթի հյուրն է ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը

– Տիկին Թադևոսյան, Ձեզ գոհացնո՞ւմ է նախընտրական այս իրավիճակը: Չնայած կարող ենք ասել նախանախընտրական, քանի որ դեռևս չի սկսվել պաշտոնական քարոզչությունը:
– Ես գոհանում եմ այն գործունեությամբ, որն իրականացնում է մեր կուսակցությունը: Մենք աշխատում ենք ռեյտինգային ցուցակները կազմելու ուղղությամբ, աշխատում ենք շտաբներ ձևավորելու, թիմերը կարգավորելու վրա: Այսինքն` իրականացնում ենք նախապատրաստական ողջ աշխատանքները:Մնացածը թե ինչ են անում, ինձ հետաքրքիր չէ: Ինչ ուզում են` թող անեն: Կարևորն իմ կուսակցությունն է:

– Բայց նրանց արածն ուղղակի և ոչ ուղղակի վերաբերվում է նաև ձեզ: Շատ տեղեկություններ կան, որ Հանրապետական կուսակցությունը վարչական ռեսուրսներն արդեն օգտագործում է:
– Իսկ ո՞վ էր կասկածում, որ պետք է օգտագործեր: Վարչական ռեսուրսն էլ պետք է օգտագործի, ֆինանսական ռեսուրսն էլ պետք է օգտագործի: Որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք վստահ չեն իրենց վարկանիշի վրա, պետք է դիմեն այլ մեխանիզմների, որ կարողանան ընտրողին գրավել:
Ավելին` տարիներ շարունակ մենք այդ փաստին այնքան ենք առնչվել, որ մեզ համար բնական է դարձել դա: Եթե, իհարկե, կարելի է օգտագործել «բնական» բառը: Ըստ էության, դա ժողովրդի մոտ վստահություն չունեցող անձանց գործելաոճ է: Ուստի մեր ժողովուրդն էլ պետք է այդ երևույթներից ուղերձ ստանա ու մերժի այս ուժերին: Նրա վարչական ու ֆինանսական ռեսուրսներին էլ արժեք ու նշանակություն չտա:
Այնպես որ, այս հարցում խնդիրը ոչ թե իշխանությունների կողմից ոչ օրինական մեխանիզմների օգտագործման փաստն է, այլ այստեղ պետք է կարևորվի ընտրողի դիրքորոշումը: Ինձ համար կարևորն ընտրողն է, ես այնքան չեմ վստահում այս իշխանություններին, որ նրանց կողմից իրականացվող ոչ մի գործունեություն չեմ ուզում արժանացնել ուշադրության: Նույնիկ եթե ոչինչ էլ անօրինական չանեն, էլի նրանց չեմ հավատա: Որովհետև գիտեմ` այս իշխանությունների վերարտադրության միակ հնարավոր ճանապարհը ապօրինի միջոցների օգտագործումն է: Իսկ ես վստահում եմ հայ մարդուն, հայ քաղաքացուն, հայ ընտրողին, որ նա վերջին անգամ կօգտագործի ընձեռված հնարավորությունն ու կմերժի այս իշխանություններին:
– Մեր ընտրողը հաճախ շատ ճիշտ էլ իր ընտրությունը կատարում է, սակայն գրանցվում է բոլորովին այլ արդյունք: Այնպես որ, այդքան էլ չպետք է հանգիստ լինեք:
– Մենք հանգիստ ենք այն առումով, որ «Հայ ազգային կոնգրեսը» կարողացավ հասնել այնպիսի մի ձեռքբերման, որը մինչ այդ չի եղել: Տարիներ շարունակ մենք հորդորում էին, որ ընտրական ցուցակները հրապարակվեն: Չէր արվում: Իսկ այս ընտրություններում դա տեղի կունենա: Տեղամասերի գոնե 93%–ում տեսախցիկներ կտեղադրվեն, որոնք կցուցադրեն ընտրությունների ընթացքը: Սա լուրջ ձեռքբերում է:
Այդ իսկ պատճառով իշխանությունները կրկին լծվել են իրենց «սուրբ» գործին: Որովհետև գիտեն իրենց համար այս անգամ պարտվելու լուրջ հնարավորություն կա: Իսկ մենք էլ այնքանով ենք հանգիստ, որ մտածում ենք` փառք Աստծո, հասել ենք նրան, որ կարող ենք գոնե 500 հազար մարդու չափով կրճատել նրանց ընտրախախտումների թիվը:
– Փաստորեն բոլոր ընտրատեղամասերում չէ, որ տեսախցիկներ են տեղադրվելու: Դուք այստեղ միտում չե՞ք տեսնում: Չե՞ն առանձնացնելու տեղամասեր, որտեղ կանեն այն, ինչ ուզում են անել:
– Դրանք չեն տեղադրվելու հեռավոր շրջաններում, որտեղ, իրենց ասելով, ինտերնետային կապ չկա, և ընտրողների թիվը փոքր է: Իհարկե, նրանք կօգտագործեն նաև այդ հնարավորությունը տվյալ տեղամասերում ավելի շատ ընտրող գրանցելու և իրենց ձայներն ապահովելու համար:
Մենք էլ կձգտենք, որպեսզի այդ տեղամասերում նկարահանումներ կրկին իրականացվեն, թեկուզ` ուղիղ եթեր չապահովվի: Կձգտենք նրանցում ունենալ վստահված անձինք, դիտորդներ, հանձնաժողովի ավելի «ուժեղ» անդամներ: Ի վերջո, կա այսպիսի պրակտիկա. եթե տեղացի է հանձնաժողովի անդամը, ապա ինչ–որ չափով տեղական իշխանությունների ազդեցության տակ կարող է լինել ու համագործակցության գնալ նրանց հետ: Ուստի կաշխատենք այդտեղ ընդգրկել անկախ, ոչ տեղացի հանձնաժողովականների:
– Վարչապետն էլ անդրադարձավ իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման հարցին: Դուք հավատո՞ւմ եք վարչապետի անկեղծությանը:
– Ես հավատում եմ: Հավատում եմ, որովհետև վարչապետին նոր չէ, որ ճանաչում եմ: Հավատում եմ նրան` անկախ այն բանից, թե ինչ պաշտոն է զբաղեցնում: Որպես մարդու եմ հավատում նրան:
– Բայց նրա ուժը կզորի՞ դա կանխելու:
– Ա՛յ, այդ մասին ինքը պետք է ասի: Այդ հարցը իրեն տվեք, թող ինքն էլ պատասխանի. իր ուժը կբավականացնի՞ ազդելու Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի ինքնավերարտադրության մտադրությունից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված