Հայերեն


Ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ

Հասարակություն

«Հրապարակի» զրուցակիցն է «Աուդիտորների պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

- ՀՀ արտաքին պարտքի կտրուկ աճը վերջին երկու տարում ինչի՞ մասին է խոսում։

- Սովորաբար արտաքին պարտքի ներգրավման երկու հիմնական մոտիվացիա է լինում։ Առաջին հերթին պարտքը ներգրավում են ավելի շատ պլաններ, ծրագրեր ունեցող, հետևողական իշխանություններ ունեցող կառավարությունները, ներգրավում են որոշակի տնտեսական պոտենցիալի ստեղծման կամ ուղղակի բյուջեի դեֆիցիտի ծածկման համար։ Ներգրավվելուց հետո պարտքերն անպայման պետք է օգտագործել շահութաբեր, գերշահութաբեր գործունեության մեջ, այսինքն, պարտքը ներգրավելուց հետո պետք է այդ գումարներն ուղղել այնպես, որ պարտքի ներգրավման ժամանակահատվածում հնարավոր լինի այդ պարտքը սպասարկել։ Օրինակ, թունելների, նոր ճանապարհների, կամուրջների կառուցումը, որը հնարավորություն կստեղծի Հայաստան ներմուծվող և արտահանվող ապրանքների ինքնարժեքը նվազեցնել և որի հաշվին կգեներացվի ավելի շատ շահույթ ու հետևաբար կհավաքագրվեն ավելի շատ հարկեր, և ավելի հեշտ կլինի այդ պարտքը սպասարկել։ Երկրորդ ուղղությունը միջազգային նշանակության խաչմերուկ հանդես գալն է, այսինքն, միջազգային նշանակության՝ Հյուսիս-Հարավի նման ճանապարհներն ստեղծելն է, որտեղ օրինակ Հնդկաստանը, Չինաստանը կարող են կապել Արևմուտքի հետ և այլն։ Թեպետ այս իրավիճակում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սահմանները փակված են՝ դա մի քիչ իրատեսական չի։ Սա է պարտքի ներգրավման հիմնական գաղափարը։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն աճել է, որովհետև մեր կառավարությունը պարտքը ներգրավել է ընթացիկ ծախսերի սպասարկման համար։ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը, եթե չեմ սխալվում, ավելի մեծ էր, քան կապիտալ բնույթի ծախսերը։ Առաջին հայացքից, կապիտալ բնույթի ծախսերը միշտ պետք է պարտքերին կամ դեֆիցիտին գերազանցեն, որովհետև կապիտալ բնույթի ծախսերն են, որ ստեղծում են հետագա տնտեսական պոտենցիալ և երկրորդ, եթե դա նույնիսկ կառուցվածքային առումով կատարված է, ապա պետք է հասկանանք արդյունավետության, օգտավետության տեսանկյունից որտեղ են ներդրվել այդ գումարները։ Իսկ ՀՀ կառավարությունը սովորաբար ներգրավված պարտքերը կամ ընթացիկ ծախսերի սպասարկմանն է ուղղում, այսինքն, աշխատավարձեր, կենսաթոշակներ, սոցիալական նպաստներ և այլն, կամ եթե կապիտալ բնույթի ծախս է իրականացնում՝ դա իրականացնում է գերատեսչությունների, պետական այլ մարմինների աշխատասենյակների վերանորոգման ճանապարհով, որոնք որևէ կերպ տնտեսական պոտենցիալ չեն ստեղծում։ Կամ, օրինակ, տնտեսական պոտենցիալը բաց թողած որևէ գյուղում մանկապարտեզ կամ դպրոց են վերանորոգում, այսինքն, քաղաքական դիվիդենտ ստանալու նպատակով որոշակի կապիտալ բնույթի ծախսեր են կատարում, որն առաջին 10 կամ 20 տարում որևէ արդյունք չի տալու։ Դրա համար մենք ունենում ենք շարունակական արտաքին պարտքի աճ և տնտեսությունը չի հասցնում այդքան շահույթներ գեներացնի, որ կարողանա այդ պարտքերը սպասարկել։

- Ինչպե՞ս է փակվելու այդ արտաքին պարտքը։

- Մեծ դժվարությամբ։ Այսօրվա դրությամբ արտաքին պարտքի սպասարկման միայն տոկոսների համար ՀՀ բյուջեի 11-12 տոկոսն է յուրաքանչյուր տարի դուրս գրվում։ Սովորաբար, նման փնթի պարտքի կառավարում իրականացնելու դեպքում կամ պարտքերի նորացում է տեղի ունենում կամ վերաձևակերպվում։ Այսինքն, որևէ միջազգային կառույցից ներգրավված պարտավորությունը մարում են այլ միջազգային կառույցից կամ այլ երկրներից ներգրավված պարտավորությունների հաշվին։ Կամ, ինչպես Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ունեցել ենք դառը փորձ՝ ունենում ենք գույք- պարտքի դիմաց գործարք։ Կարող է պարտավորությունների մարելու համար մենք ունենանք գույքերի՝ ՀՀ շատ-շատ ակտիվների տրամադրում՝ պարտքը մարելու համար։ Այս իրավիճակում Հայաստանի հնարավորությունները բավարար չեն պարտքը փակելու համար, բայց որևէ մեկը չի էլ մտածում պարտքը փակելու մասին, մտածում են կամ գույք- պարտքի դիմաց գործարքի գնալու, կամ պարտքի նորացման և վերաձևակերպման մասին կամ էլ սպասելու են որևէ քաղաքական հրահանգի։ Օրինակ, վերջին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն ասել է, որ մենք այդքան էլ անկախ չենք, մենք այդքան էլ անկախ չենք եղել երբևէ ու ոչ միայն մենք, ցավոք սրտի, այլ պետություններ այդքան էլ անկախ չեն։ Այսինքն, մեսիջ է տալիս հանրությանը, որ մենք անկախ չենք մեր որոշումների կայացման մեջ։ Սա հետևյալն է ենթադրում, շատ դեպքերում, օրինակ, պետությունները երբ որ պարտք են ներգրավում՝ այդքան էլ իրենց սրտով չի լինում դա։ Կարող է եվրոպական որևէ երկիր կամ միջազգային կառույց սկզբից ծուղակ ստեղծել, օրինակ, ինչ-որ մարդասիրական նպատակներով օգնություն տրամադրել, այնուհետև բյուջեի վերլուծություն իրականացնել և Հայաստանին առաջարկել պարտքով գումար տրամադրել։ Այնուհետև Հայաստանի Հանրապետությունից տվյալ երկրներ կամ այլ երկրներ ապրանքների կամ ծառայությունների արտահանման սահմանափակումներ մտցնեն, այսինքն, իրենց արժույթի կուտակում իրականացնեն Հայաստանի Հանրապետությունում, կախման մեջ պահեն միշտ Հայաստանի Հանրապետությունը, որ այդ գումարներով միշտ ներկրում իրականացնի։ Սա առավել վտանգավոր քաղաքականություն է, որ աշխարհում լայնորեն կիրառվում է և, կարելի է ասել, շատ պետություններ փողի անունը լսելով գայթակղվում են և գնում են այդ գործարքին, ու հետագայում դրա սպասարկումը ոչ թե կախված է լինում իշխանություններից ու օրվա կառավարությունից, այլ ընդհանուր աշխարհաքաղաքական վերադասավորումներից, կամքից և այլն։ Սա՝ սրընթաց, արագ աճի վերաբերյալ, իսկ մարման վերաբերյալ որևէ մեկը որևէ բան չի կարող ասել, որովհետև գուցե պետությունը տրամադրված լինի փակելու, սակայն պարտքը տրամադրած պետությունները կարող են այնպիսի արհեստական խոչընդոտներ ստեղծել, որ հնարավոր չլինի այդ պարտքը մարել։

- Թուրքիայի հետ սահմանների բացման մասին խոսելով, շեշտում են Հայաստանի տնտեսության՝ շոկային աճ ունենալու հնարավորությունը։ Համամի՞տ եք։

- Թուրքիայի հետ սահմանի բացումը անհրաժեշտ կարող էր լինել, եթե մենք Հայաստանի տնտեսությունը պատրաստեինք դրան։ Բայց մենք Հայաստանի տնտեսությունը չենք պատրաստել դրան, շարունակում ենք չնախապատրաստել, հետևաբար Թուրքիայի հետ սահմանի բացումը ոչ թե լավ կլինի Հայաստանի տնտեսության համար, այլ կլինի աղետալի։ Հենց այսօր ՀՀ-ում կա ու վաճառվում է Թուրքիայից ներկրված ելակ, և հայ գյուղատնտեսները, ջերմոցների սեփականատերերը չեն կարողանում մրցակցել թուրքական արտադրանքի հետ։ Մենք ունենք բազմաթիվ ոլորտներ, տեքստիլ ոլորտն օրինակ, երբ որ Թուրքիայի հետ շատ դժվարությամբ ենք մրցակցում, ինչո՞ւ, որովհետև Թուրքիան ունի հարկերից ազատված զոնաներ և ներդրողներին կամ պոտենցիալ ներդրողներին ուղորդում է այդ հարկերից ազատված զոնաներ, որտեղ նաև ավելի քիչ զարգացած են և հետևաբար աշխատավարձի ծախսերն էլ բավականին ցածր են ներդրողի համար։ Ինչպես նաև Թուրքիայի պետությունն այդ մարդկանց տրամադրում է բանկային վարկերի տոկոսների սուբսիդավորումներ։ Ընդ որում, հումքի մեծ մասը ինքն է արտադրում և էժան գնով վաճառում է, հետևաբար, ցանկացած դեպքում տեքստիլ արդյունաբերությունը, եթե համեմատենք Հայաստանի և Թուրքիայի միջև, ապա Թուրքիան շատ ավելի ձեռնտու է։ Եվ Թուրքիա պետությունը նպատակ ունի կլանել Հայաստանի տնտեսությունը, հետևաբար սուբսիդիաները, դոտացիաները ավելացնելու է, ուղղորդելու է և այնպես է անելու, որ իր արտադրանքը ողողի հայկական շուկան։ Սա ստիպելու է Հայաստանի բոլոր արտադրողներին, որպեսզի իրենց արտադրությունները կամ փակեն կամ տեղափոխեն այլ երկրներ, որովհետև Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում սրա շուրջ, կամ՝ չի հասկանում, կամ՝ չի ցանկանում, կամ՝ չեն թույլատրում, որովհետև նորից հիշեցնեմ, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այդքան էլ անկախ չի Հայաստանը իր որոշումների կայացման մեջ։ Այնպես որ բազմիցս նշել եմ՝ ցանկացած հնարավորություն չեմ ուզում ձեռքից բաց թողնենք, եթե կա որևէ հնարավորություն, տարբերակ, իշխանության բոլոր տնտեսական թևի ներկայացուցիչների հետ բանավեճ կազմակերպելու, պատրաստ ենք հրապարակային հիմնավորել, որ սխալվում են կամ մոլորեցնում են հասարակությանը, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն է թողնելու։ Դրանք ամբողջությամբ կեղծիք են։ Եվ որպեսզի հիմնավոր լինի, մեկը իշխանության ներկայացուցիչներից թող հայտարարի, թե ինչ արտադրանք, ինչ ծառայություն ենք մենք արտահանելու Թուրքիա, ի՞նչ ենք Թուրքիայում վաճառելու։ Եթե սրա պատասխանը տան, հնարավոր կլինի միմյանց հետ բանավիճել։ Եթե չտան, ակնհայտ է, որ ուղղակի բառեր են արտահայտում։ 

- ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները շարունակվում են։ Անդրադարձավ նաեւ Փաշինյանը։ Գաղտնիք չէ, սակայն, որ ՀԱՊԿ-ից դուրս գալուն կհաջորդի նաև ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Տնտեսական ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանն այդ պարագայում։

- ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալն ավելի շատ տեխնիկական հարցեր են, այսինքն, եթե դուրս գանք՝ որպես սուբյեկտ, ապա տեխնիկապես երբ դա կգրանցվի, կճանաչվի՝ նվազ էական նշանակություն ունեն։ Ինչո՞ւ, որովհետև մենք պետք է ունենանք այլընտրանք, առաջին հերթին տնտեսության, պետության գոյատևման, հարատևման, զարգացման համար անհրաժեշտ է անվտանգային միջավայր, անվտանգային երաշխիքներ։ Եթե այսօր մենք ՀԱՊԿ-ից հրաժարվում ենք կամ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզում ենք, հարց է առաջանում, ո՞վ է այն դերը ստանձնելու, որը ստանձնել է Ռուսաստանը։ Ես չեմ ասում Ռուսաստանն իր պարտավորությունները կատարում է պատշաճ, որակով կամ ժամանակին՝ չկա այդպիսի բան, Ռուսաստանը թերանում է իր պարտականությունների կատարման մեջ։ Չմտնելով պատճառների մեջ, թե ինչու է այդպես եղել՝ հայկական կողմն է մեղավոր, Ռուսաստանը չի կարողանում, թե ռուսական կողմն է մեղավոր՝ էական չէ։ Բայց իմ կարծիքով, մեզ ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ։ Նման դեպքում կարելի է ասել Հայաստանի Հանրապետությունը անդառնալի աղետների առաջ կարող է կանգնել։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված է տարածաշրջանով և ցանկանում է այստեղ գործոն լինել, եթե մենք զրկում ենք Ռուսաստանին մեր տարածաշրջանում գործոն լինելուց, ապա տեսնում ենք, թե Ռուսաստանն այլ երկրների հետ ինչ հարաբերություններում, ինչպես է իր թեզը հետևողականորեն առաջ տանում։ Նման պարագայում կարո՞ղ է Հայաստանի Հանրապետությունից ամբողջովին կամ որոշակիորեն ապրանքների արտահանումը ՌԴ։ Չէ՞ որ Հայաստանի արտահանումների մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ արտահանման արգելք նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կամ արտահանման ճյուղը 30 տոկոսով անկում կապրի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի գործարանները, գյուղատնտեսությունները կսնանկանան կամ կտեղափոխվեն այլ երկրներ, գործազրկության շեշտակի աճ կունենանք։ Եկեք չմոռանանք նաև Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների մասին՝ սրանք կարող են շեշտակի կրճատվել, արգելքներ սահմանել և ունենք Ռուսաստանից ներկրվող գազ։ Ցանկացած պարագայում կարող է դրա միջոցով Ռուսաստանը կառավարելի պահել, ինչքան կցանկանա՝ այնքան բաց կթողնի, երբ կցանկանա՝ կփակի։ Սա տնտեսական, անվտանգային, ընդ որում կենսական նշանակության խնդիր է։ Եթե գնում ենք ՀԱՊԿ-ից հրաժարվելու ճանապարհով, ապա մենք պետք է ունենանք նվազագույնը Ռուսաստանից շատ ավելի հզոր և Ռուսաստանից շատ ավելի բարեկամ գործընկեր երկիր։ Այնպես որ Ռուսաստանից հրաժարումը ենթադրում է աղքատություն, ոչնչացում։

- Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիաները միայն քաղաքակա՞ն դրդապատճառներ ունեն, թե՞ նաև տնտեսական, օրինակ, Հյուսիս-Հարավ ճանապարհը։ 

- Թուրքիան ունի հարուրամյա ծրագրեր, պանթուրքիզմ՝ դա մեզ հայտնի ծրագրերից է, սակայն նա ունի նաև մեզ անհայտ ծրագրեր և ցանկանում է մեր տարածաշրջանում լինել դերակատար։ Եվ մեր տարածաշրջանում Թուրքիայի դերակատար լինելուն խանգարում են Ռուսաստանը և Իրանը, և միայն Հայաստանի միջոցով այս երկու երկրները կարող են խանգարել Թուրքիային՝ մեր տարածաշրջանում դերակատար լինելուն։ Այսինքն, սա բավարար է, որ Թուրքիան մշտապես ցանկանա, ձգտի և իրագործի Հայաստանի Հանրապետության ոչնչացումը կամ ՀՀ սուբյեկտայնության այնպիսի անկումը, որ շատ-շատ կոպիտ ձևակերպված՝ Հայաստանը նման լինի թուրքական որևէ վիլայեթի։ Այսպիսին է Թուրքիայի ցանկությունը։ Տնտեսական առումով ուզենք, թե չուզենք, սա փոխկապակցվում է, որովհետև եթե Ռուսաստանում կա գործոն, ապա տնտեսական բարդություններ ևս կարող են ստեղծել՝ սկսած ճանապարհներից, վերջացրած որոշակի ռազմական նշանակության ապրանքների տեղափոխություններով։ Հյուսիս-հարավը բնականաբար կարող է ազդեցություն ունենալ նրանց ցանկությունների վրա, բայց կարծում եմ, այն նվազ նշանակություն ունի Թուրքիայի հարյուրամյա կամ երկարաժամկետ ծրագրերի մեջ։

 

 
Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան
Ամենադիտված