Դասղեկը հարվածներ է հասցրել 4-րդ դասարանի աշակերտներին
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սինամ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Գավառի Ս․Քոչարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 4-րդ դասարանի դասղեկը,նույն դպրոցի 2-րդ հարկում գտնվող դասասենյակում ձեռքերով մեկից ավելի անգամ հարվածներ է հասցրել իրենից
կախվածության մեջ գտնվող նույն դպրոցի 4-րդ դասարանի անչափահաս աշակերտներ Նարեկ Գրիգորյանի դեմքին և Սարգիս Աբրահամյանի դեմքին,ինչի հետևանքով վերջիններիս պատճառվել է ֆիզիկական ցավ։