Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալը
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրանք ձերբակալվել են ՀԿ-ում քննվող կոռուպցիոն վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 17-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժպ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Սեյրան Մեջլումյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ. հուլիսի 19-ին: