ԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»
ՏնտեսությունRia Money Transfer համակարգն ԱրարատԲանկին հերթական անգամ արժանացրել է 2022թ․ «Տարվա գործընկեր» մրցանակին։
Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։
«Համաշխարհային մարտահրավերների պայմաններում գործարքների ծավալը պահպանելն ու առավել ևս քանակային աճն ապահովելը չափազանց դժվար է, սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, նման պայմանները կոփում և ստիպում են հարմարվել և գործել նման իրավիճակներում ևս։ Ի դեպ, այն, որ Ria Money Transfer համակարգի աշխարհագրական ծածկույթն ընդլայնվել է՝ ընդգրկելով ավելի քան 182 երկիր՝ նախորդ տարվա 160-ի փոխարեն, նույնպես փաստում է դրա մասին»,- ասել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։