Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ «Հարկային հսկողություն» թեմայով
Քաղաքականություն2023 թվականի մարտի 18-ին «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես եկավ բացառիկ դասախոսությամբ «ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» թեմայով։
Սեմինարին ներկա էին համայնքի գործարարներ, ֆինասիստներ և հաշվապահներ։ Այն ուղղված էր գործարարների կառավարչական հմտությունների և արդյունավետ որոշումների կայացման զարգացմանը, հարկատուների շահերի պաշտպանությանը։
Սեմինարի ընթացքում մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերը ստացան սպառիչ պատասխաններ։
Սեմինարներն ունեն շարունակական բնույթ․ Հանդիպումներ կլինեն Հայաստանի բոլոր մարզերում։