Հայերեն


«Բնապահպանների համար «կարմիր գծեր» և լրատվամիջոցների զգոնություն». Ինֆորմացիոն պատերազմի կարևոր կանոնները

Հասարակություն

Վերջերս Յութուբում հանդիպեցի «Չհատել նուրբ գիծը. Ադրբեջանը մեր դեմ է օգտագործում բնապահպանական բողոքները» վերնագրով տեսանյութի:

Տեսանյութում բարձրացնում է այն հարցը, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ճակատ է բացել՝ այս անգամ բնապահպանական, որը իր հիմքում ունի տնտեսական և քաղաքական խնդիրներ, այն է Հայաստանի խոշոր պետականակառույց ձեռնարկությունների վարկաբեկումը և հնարավոր լուծարումը (մասնավորապես հանքարդյունաբերությունը): Ըստ տեսանյութի «Բաքվի բռնապետական ռեժիմը նաև (Հայաստանում) «ակամա» դաշնակիցներ է գտել ի թիվս հայ որոշ բնապահպանների և մի շարք լրատվամիջոցների»:


Փորձելով պարզել, թե արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրականությանը ես սկսեցի թերթել ադրբեջանական ռուսալեզու, նաև  ռուսական մամուլը մեկ դրվագով՝ Սյունիքում գտնվող Ողջի գետի դրվագով (ադրբեջանական և նաև ռուսական կայքերում չեք հանդիպի Ողջի գետ անվանումը, նրանք այն անվանում են Օխչուչայ):


Եվ ի՞նչ պարզեցի: 


Կարելի է ասել, որ տեսանյութի հեղինակները ոչ միայն ճիշտ են, այլ անգամ բավականին մեղմ են ներկայացրել իրավիճակը: Ադրբեջանը մոռանալով իր իրոք աղետալի բնապահպանական խնդիրները (Կասպից ծովի, ափի խնդիրները կապված նավթարդյունահանման հետ) օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները հակահայկական «բնապահպանական» քարոզչություն է իրականացնում: Աշխատանքի են լծված պետական կառույցները, դեսպանատները, հասարակական կազմակերպությունները, անգամ ընդդիմադիրները, բնակչության խմբերը, անգամ անհատ քաղաքացիները, օգտագործվում են հայկական մամուլի որոշ հրապարակումները, միջազգային ինչ որ կազմակերպությունների զեկույցները, այլ երկրների բնապահպանները, միջազգային կառույցները և դեսպանատները հեղեղվում են տարբեր նամակներով և բողոքներով և այլն և այլն: Ստորև ներկայացնում եմ ադրբեջանական և ռուսական մամուլից որոշ հրապարակումների միայն հրապարակման ամսաթվերը և վերնագրերը, որպեսի ընթերցողի համար պարզ լինի քարոզչության մաշտաբը.


01հուլիսի2021 lenta.ru «Թունավոր հարց. Ինչո՞ւ են Հայաստանում գործարանները աղտոտում Ադրբեջանի սահմանը հատող գետերը»


30հունիս2021 trend.az «Հայաստանն ու գերմանական ընկերությունը աղետալի մասշտաբներով աղտոտում են Օխչուչայ գետը»


02հուլիս2021 az.sputniknews.ru «Տարածաշրջանային մասշտաբի էկոլոգիական աղետ. ինչպես է Հայաստանը աղտոտում Օխչուչայ գետը»


08դեկտեմբերի2022 azertag.az «Օխչուչայ գետի ջրում ավելացել է վնասակար քիմիական նյութերի կոնցենտրացիան»


30հուլիս2021 vestikavkaza.ru «Հայաստանը ադրբեջանական Օխչուչայ գետի վրա էկոլոգիական տեռորի քաղաքականություն է վարում»


15հուլիս2021 report.az «The Peninsula. Օխչուչայի աղտոտումը չափազանց վտանգավոր է մարդու առողջության համար»


01դեկտեմբեր2022 1news.az ««Ժողովուրդ». Օխչուչայ գետի աղտոտումը շարունակվում է»


16սեպտեմբեր2021 1news.az «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բարձրացրել է Հայաստանի կողմից Օխչուչայ անդրսահմանային գետի աղտոտման հարցը»


08դեկտեմբեր2022 apa.az «Օխչուչայ գետի մոնիտորինգի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն»


21օգոստոս2021 novoye-vremya.com «Հայաստանը շարունակում է աղտոտել անդրսահմանային գետերը»


29սեպտեմբեր2021 qazetta.com «Գերմանիան առաջին անգամ մեկնաբանել է Հայաստանի կողմից Օխչուչայ գետի աղտոտման հետ կապված իրավիճակը»


16մարտ2023 vesti.az «Մուխթար Բաբաև. Մենք բազմիցս դիմել ենք Հայաստանի կողմից Օխչուչայ և տարածաշրջանի այլ գետերի աղտոտման հետ կապված»


20ապրիլ2022 aze.az «Հայերը միտումնավոր աղտոտում են Օխչուչայ գետը»


28հունիս2021 haqqin.az «Հայաստանը գերմանացիների օգնությամբ գետեր է սպանում նոր ադրբեջանցիներին սպանելու համար».


17մարտ2023 vzglyad.az «Հայաստանը էկոլոգիական տեռոր է իրականացնում»


07հունիս2021 moscow-baku.ru «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը հետաքննում է Օխչուչայ գետի բնապահպանական աղետը»

 

Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք այս իրավիճակում: Ադրբեջանական գեբելսյան ոճի քարոզչությունը («Սուտն ինչքան մեծ լինի, և անընդհատ կրկնվի այնքան ավելի շատ մարդ կհավատա դրան») վաղ թե ուշ կարող է տալ իր արդյունքը:


Այստեղ առաջին հերթին պետական կառույցները պետք է հակադարձեն այս ամենին: Երկրոդ հերթին մեր հայ բնապահպանները պետք է սկսեն պահել որոշակի «կարմիր գծեր», ի վերջո պետք է հասկանալ, որ բնապահպան լինելը չի նշանակում լինել բացառապես բնապահպան, չլինել հայ, չմտածել հայրենիքի մասին: Երրորդը լրատվամիջոցների զգոնությունն է: Բանն այն է, որ եթե լրատվամիջոցները սկսեն չմեկնաբանել երկրին որոշակի վնաս պատճառող բնապահպանական ակցիա, ապա վերջինս կկորցնի իր իմաստը և չի կրկնվի: Իսկ ընդհանրապես մեր բոլորիցս, նաև անհատներից պահանջվում է հանրային հարթությունում, նաև սոցցանցերում ոչ մի կերպ չհաստատել ադրբեջանական տեսակետները:

Կ.Խաչիկյան 

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին
Ամենադիտված