Խոշոր ավտովթար Լոռու մարզում
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երեկ՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:Ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 64 հասցեի դիմացի ցանկապատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով վարորդ Հայկ Մ.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկ Հայկ Ղուկասյանը, կրտսեր պարեկներ Արայիկ Սիմոնյանն ու Սարգիս Մարգարյանը:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: