ՍԱՍ-ի Արտակն ուլտիմատում է տվել իր աշխատողներին․ «Հրապարակ»
Քաղաքականություն«ՀՐԱՊԱՐԱԿ»
Պատգամավորական բեղմնավոր գործունեությամբ աչքի ընկած Արտակ Սարգսյանը այս օրերին լծվել է ցուցակներ կազմելու, ձայներ բերելու գործին։ Մեր տեղեկություններով՝ գործարարը «ՍԱՍ գրուպի» կազմում գործող հիմնարկների աշխատակիցներին ոչ միայն հրահանգել է գրանցվել թիվ 2 ընտրատարածքը ընդգրկող Աջափնյակ, Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջաններում, այլեւ պայման է դրել։ «ՍԱՍ-ի Արտակի» ամեն աշխատակից պետք է 5 ընտրող բերի, այլապես կկորցնի աշխատանքը։ «ՍԱՍ-ի Արտակի» ցուցակում պատահմամբ հայտնված անձանց կարող ենք սփոփել Մաեստրոյի խոսքերով՝ ցուցակում ընդգրկվելը դեռ չի նշանակում ընտրել։