Թուրքիայում ՀՀ քաղացի է ձերբակալվել. Milliyet
ԱշխարհԹուրքիայի Սաքարիա նահանգի Քարասու շրջանում թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացի` 56-ամյա ոմն Կ.Հ.-ին:
Milliyet թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ թուրք իրավապահները ներխուժել են ՀՀ քաղաքացու բնակության վայր և այնտեղից առգրավել ոգելից խմիչքի 155 հատ շիշ, 30 հատ ծխախոտի տուփ, որոնք ակցիզավորված չեն եղել, 5 լիտր էթիլային սպիրտ, ինչպես նաև մի շարք կեղծ ակցիզներ:
Տեղեկատվության համաձայն՝ ՀՀ քաղաքացու գործով հետաքննություն է սկսվել: