Հայերեն


Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան

Հասարակություն

Տեղ-Աղավնո հատվածում հայկական ուժեր չկային, դա ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի հատվածն է, որն սկսվում է ՀՀ սահմանից եւ գնում մինչեւ Ստեփանակերտ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Ուրիշ բան է տեղի ունեցել, ռուսական խաղաղապակ կոնտինգենտը տեղաշարժվել է դեպի հարավ՝ Տեղից դեպի Կոռնիձոն եւ այդ հատվածում, եւ այդ հատվածը, որ իրենք բացել են, տեղակայվել են ադրբեջանական  զինված ուժեր:

Երկրորդ, այդ ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ակնհայտ սադրանքի պայմաններում: Դա պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին, տեղի է ունեցել մարտի 30-ին, դա տեղի է ունեցել պրոպագանդիստական աղմուկ-աղաղակի պայմաններում, որ հեսա իրենց տանկերը կմտնեն Ստեփանակերտ: Իրենք դա ներկայացրել են որպես իրենց հերթական նվաճում, երբ որեւէ հատուկ նվաճում չկա: Ցավալին այն է, որ քանի որ մեր վարչապետը տխրահռչակ Նիկոլ Փաշինյանն է, եւ զինված ուժերն էլ իրեն են ենթարկվում, նրանք կնխարգելիչ միջոցառումներ չեն իրականացրել, որ երբ այդ հատվծում տեղակայվում են ադրբեջանական զինված ուժեր, նրանք տեղակայվեն այնտեղ, որտեղից ռուսներն են դուրս գալիս: Փոխարենը նրանք տեղակայվել են Հայաստանի Տեղ համայնքի տարածքում, Տեղի բնակիչների արտերում: Սա Փաշինյանի հերթական ձախողումներից մեկն է:

Նա եթերում եգիպտացորեն է ուտում, կակաչ է ցանում, աղբ է հավաքում, այդ ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնում է Տեղ համայնքի տարածք: Դիմացը չկան հայկական զինվորներ, սահմանապահներ, ոստիկաններ, որ ասեն՝ ո՞ւր եք գալիս, սա մեր տարածքն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ սահմանին ԶՈՒ ստորաբաժանումներին փոխարինելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, Չալաբյանն ասաց, որ սահմանապահ զորքերը չեն կարող պաշտպանել սահմանը, նրանք սահմանի պահպանություն կարող են միայն իրականացնել, այն էլ այն դեպքում, երբ սահմանազատում է արված եւ դիմացի կողմի հետ կան սդիվանագիտական ու պայմանագրային հարաբերություններ, որոնք բացառում են փոխադարձ սադրանքները. «Թշնամու առաջ կանգնեցնելով սահմանապահ ուժեր, որոնք շատ թեթեւ են զինված, դուք դրանով էստի համեցեք եք անում: Ասում եք մենք ձեզ հնարավորություն ենք տալիս հետագա ներխուժումների: Առաջ ադրբեջանցիները Տեղ գյուղի ներքեւում էին, հիմա բարձրացել են վերեւ, սա Նիկոլ Փաշինյանի հերթական գարնանային «նվերն» է հայ ժողովրդին»,-ընդգծեց Չալաբյանը:

Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներին
Ամենադիտված