ՊԵԿ-ը թիրախավորված ստուգումներ է սկսել
Տնտեսություն«Ժողովուրդ» օրաթերթ
«Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ նրանք սկսել են ստուգումներ անցկացնել: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում ստուգումները «հորով-մորով» անելուց հետո հերթը հասել է մյուսներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում: Պարզվում է՝ երեկվանից փակ են նաեւ մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ, որտեղ եւս ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում: Հուսանք, որ վերոնշյալ սուպերմարկետների ստուգումների արդյունքները «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ստուգումների նման չեն մնա «պետական գաղտնիք», եւ հայտնի կդառնա, թե ինչ հայտնաբերեցին ՊԵԿ աշխատակիցները, եւ ով ինչ պատժի արժանացավ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: