Հայերեն


Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել, թշնամին չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել. Հովսեփյան

Հասարակություն

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Սյունիքի մարզի Տեղ գյուղի ստրատեգիական բարձունքներն ու գյուղացիների սեփական արտերը զավթած ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել։ Թշնամին չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել, եղանակային անբարենպաստ պայմաններում էլ՝ շարունակում են ինժեներական աշխատանքներ է իրականացնել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արավուսի նախկին վարչական ղեկավար, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

«Թուրքը համարյա եկել, հասել է Տեղ գյուղ, բայց այդպես չի եղել, էլի… մեր սահմանը եղել է Աղավնոյի ձորով՝ Տեղից 5 կմ ներքև։ Եթե պատմություն չգիտեն, թող իմանան՝ Նժդեհն այդպես է սահմանը գծել, Արցախի Աղավնոյից այս կողմ Սյունիքն է։ Հիմա թուրքերը գետից կամա-կամաց բարձրացել են վերև, այդ 5 կմ-ն էլ են եկել, հլա մի կմ էլ ավել, հասել են մինչև հարթավայր։ Եթե ճիշտ հաշվենք՝ ոչ թե 100-120 հա են առաջ եկել, այլ մի 1000 հա»,- նշեց նա։

2020-ից հետո Արավուսում թշնամու 13 հենակետ է տեղադրվել։ Ադրբեջանական զինուժը միայն այս գյուղում 68 հա հայկական տարածք է օկուպացրել։ Տեղում, դարձյալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ժամ առ ժամ, սնկի պես են աճում ադրբեջանական հենակետերը…
Երկու բնակավայրերում էլ թշնամին անզեն աչքով դիտարկում է մարդկանց տեղաշարժը։ Տեղից մոտ 500 մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանցիները, Արավուսից՝ 100-400 մետր…

27 տարի Արավուսը ղեկավարած Հովսեփյանը չգիտի, թե ադրբեջանական ներթափանցումների վերաբերյալ ինչ են մտածում երկրի «կառավարիչները», բայց նաև որպես 3 պատերազմների մասնակից՝ շատ լավ է տիրապետում թշնամուն հետ շպրտելու և հայկական հողը պաշտպանելու հնարավոր բոլոր եղանակները…

«Զինվել, զինվել, միայն ու միայն զինվել է պետք։ Կմիանանք մեր բանակին, մեր գործը կանենք էլի, վերջիվերջո, փորձառու մարդիկ ենք, կռվող տղերք ենք, ուղղակի մեր կողքին կանգնեն, մենք մեր գործը կանենք։ Չեմ ասում՝ մինչև Բաքու կգնանք առայժմ, բայց գոնե այս հենակետերից էդ շներին հանենք, Աղավնոյից այն կողմ շպրտենք, տեսնենք՝ ինչ է լինում»,- ասում է Հովսեփյանը։

Վախ չունի հրամանատարը, պատերազմից չպիտի վախենան նաև մյուսները։ Ավելի լավ է՝ արժանապատվորեն սեփական հողն ու ջուրը պաշտպանել, քան սուսուփուս նստել, սպասել, թե երբ է թշնամին գալու, մեզ մեր տներից դուրս հանի։

«Բա մեր թոռները, մեր էրեխեքը, մեր հողն ու ջուրը, մեր գերեզմանը, մեր սրբությունները, բա տենց ոնց կլինի, իրենք սրբություն չունեն, մեզ էլ հո ունենք…»,- հավելում է հրամանատարը։

Եվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվում
Ամենադիտված