Ամերիկացի ոստիկանի և սևամորթ դեռահասի պարը դարձել է համացանցի հիթ
ԱշխարհԱմերիկացի ոստիկանի և սևամորթ դեռահասի պարի տեսահոլովակը մեծ տարծում է գտնում համացանցում: Հոլովակը գրավել է նաև The Daily Mail պարբերականի ուշադրությունը:
Պարբերականի փոխսնցմամբ՝ Ջեյսոն անունով տղան պարային մարտի է հրավիրել ոստիկան Կոդի Ուիլյամսին, որի գործընկերն էլ տեսաձայնագրել է «մենամարտը»: Ավելի ուշ հոլովակը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցի՝ Հյուսիսային Կառոլինայի Նեշ շրջանի ստորաբաժանման էջում:
«Հակառակորդները» հանդիպել են ավտոկայանատեղիում և սկսել են պարել ռիթմիկ երաժշտության ներքո: Արդյունքում հաղթել է Ջեյսոնը, քանի որ ոստիկանը ծիծաղել է և չի կարողացել շարունակել պարը:
Հոլովակը սոցցացնում հրապարակվել է փետրվարի 13-ին և արդեն ունի ավելի քան 924 հազար դիտում: