Կարեն Կարապետյանին մեծ հիասթափություն է սպասվում. Հայտնի է Հայաստանի նոր վարչապետի անունը
Քաղաքականություն1in.am. Սերժ Սարգսյանն անցած տարի Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց, որ «գալիք խորհրդարանական ընտրություններին վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»: «Վստահության քվե» ասելով՝ Ս.Սարգսյանն ամենայն հավանականությամբ ուզեցել է հասկացնել, որ խոսքը վերաբերում է խորհրդարանում մեծամասնություն ունենալուն:
ՀՀԿ-ն հիմա էլ խորհրդարանում մեծամասնություն ունի, իսկ հաջորդ Ազգային ժողովում արդեն դժվար է ասել՝ մեծամասնություն կունենա՞, թե՞ ոչ: Աշնանը Վանաձորի և Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականները կարծիք էին հայտնում, թե դա լինելու է գարնանային խորհրդարանական ընտրությունների նախապատկերն այն առումով, որ ինչ արդյունք գրանցեցին այդ ժամանակ, գրեթե նույնն էլ կունենան ապրիլյան ընտրություններին: Հատկապես, որ այդ երկու քաղաքների ավագանիների ընտրությունների հիմքում ընկած էր խորհրդարանական ընտրությունների ձևաչափը:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում