Հայրը սպանել է որդուն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանոււմ որդու սպանության մեջ կասկածվողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Յասամալի շրջանի դատախազությունը։
Ապրիլի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում Բաքվի Յասամալ շրջանի դատախազությունում տեղեկություն է ստացվել Շարիֆզադեի փողոցի բնակարաններից մեկում 1990 թվականին ծնված Քամրան Իսրաֆիլովի սպանության մասին։
Նախաքննության ընթացքում լուրջ կասկածներ են բացահայտվել առ այն, որ 1956 թվականին ծնված Ռամիզ Իսրաֆիլովը որդու հետ ծագած վիճաբանության ժամանակ ծակող և կտրող առարկայով դիտավորյալ սպանել է որդուն։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայրը կալանավորվել է։