ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր Սիսիանի համայնքներից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։
Բնակիչը կասկածել է, եւ ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։ Մեկ այլ համայնքում նրան բռնել են, եւ ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։
Հավելենք, որ միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջեւանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել։