Շիրակում շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ բուժքույրն ու քաղաքացին տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը, ծառայություն կատարելիս Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, նկատում են անվադողը կոտրված ավտոմեքենայի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Մոտենալով նշված ավտոմեքենային, տեսնում են, որ 1 հոգու ինքնազգացողությունը վատացել է։
Նրանք անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներով օգնություն են ցուցաբերում քաղաքացուն, ապա ահազանգում են «Արթիկ» բժշկական կենտրոն, որպեսզի ժամանի բժիշկների հերթապահ խումբը։