Գիտնականները նախազգուշացնում են ԱՄՆ-ում կործանիչ երկրաշարժի մասին
ԱշխարհGeophysical Research Letter ամսագրում մի հոդված է լույս տեսել, որում մի շարք գիտնականներ պնդում են, թե Սանտա Բարբարա քաղաքի տակ երկրաբանական խզվածք գոյություն ունի: Ըստ գիտնականների` առաջիկայում խզվածքը կարող է մեծանալ, ինչը կարող է մինչև 8 բալանոց երկրաշարժի առաջացման պատճառ դառնալ:
Երկրաշարժի հետևանքով ամբողջ քաղաքը կարող է գետնի տակ անցնել: Ըստ գիտնականների` խզվածքի մի հատվածը գտնվում է օվկիանոսի տակ, ինչն էլ իր հերթին ավերիչ ցունամիի կհանգեցնի: