Ադրբեջանը գնում է նոր պատերազմի. Նալբանդյան-Լավրով զրույցը ճակատագրական է լինելու
ՔաղաքականությունARMTIMES. Հայաստանում եւ Արցախում նոր պատերազմի հստակ սպասում է ձեւավորվել: Ներքին խոսակցություններ կան, որ դա լինելու է մարտին: Դժվար է ասել, թե ինչ հիմքեր ունեն այս կանխատեսումները, բայց դրանք վտանգավոր են: Ապրիլյան քառօրյայից հետո ամենաշատ տարածված խոսակցություններից մեկն էլ այն էր, որ բանակում բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու: Արդյո՞ք գործ ունենք նույնանման իրավիճակների հետ, եւ եթե կրկին նման սպասում է ձեւավորվել, նշանակում է դա արդյո՞ք, որ այն կիրականա: Ցավոք, այս պահին առկա բազմաթիվ գործոններ խոսում են պատերազմի հավանականության օգտին:
Եկել եմ` ասեմ. իմ վրա հույս չդնեք
Դրանցից առաջին եւ հիմնականը ղարաբաղյան բանակցությունների սառեցված վիճակն է: Նախորդ հոդվածում գրել էինք, որ բանակցային նոր գործընթաց սկսելուց առաջ կողմերի դիրքավորման այս միջանկյալ փուլը չի կարող երկար շարունակվել: Ու քանի որ, բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ բանակցություններն ընդհատվել են ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի`կողմերին տված տարբեր խոստումների վրա, եզրակացրել էինք, որ ՌԴ նախագահն ի վերջո պետք է որեւէ քայլ ձեռնարկի («ԼՂ բանակցություններում հետդարձի ճանապարհ չկա.Պուտինը պետք է խոստումներից մեկը կատարի»):
շարունակությունը՝ կայքում