Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը
Հասարակություն«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։
Քիչ առաջ հայտնել էինք, որ ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4։