Գուցե ոճրագործությունների շարքը շարունակական լիներ, եթե մեր քաղաքացիները նրան չսանձազերծեին. Մանե Թանդիլյան
ՔաղաքականությունԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
Օրեր առաջ, երբ խոսում էի մեր անվտանգային խնդիրներից, հենց այս օրվանից էի վախենում․ մեր տունն անխոչընդոտ մտած ադրբեջանցին, այո՛, զինված էր ու խլել է մեր հայրենակիցներից մեկի կյանքը։
Եվ գուցե ոճրագործությունների շարքը շարունակական լիներ, եթե մեր քաղաքացիները, ընդ որում, ոչ թե անվտանգության ծառայությունը, նրան չսանձազերծեին։
Այս բարձիթող, անպատասխանատու իրավիճակն ուղղակի սարսափեցնում է։