Հայերեն


Սահմանային բախումը Սյունիքում

Հասարակություն

Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումը տեղի ունեցավ ապրիլի 11-ին: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փոփոխությունից հետո այդ համայնքի վարչական տարածքում հայտվել էին ադրբեջանական զինվորականներ և սկսել էին արագ տեմպով պոստեր դնել և ամրաշինական աշխատանքներ կատարել: ՀՀ ԱԱԾ-ն նույն օրը երեկոյան հայտարարություն տարածեց, որ եղել են քարտեզների տարընթերցումներ և 5 կետերում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայված:

Ապրիլի 11-ին Նույն հատվածում հայկական ստորաբաժանումների կողմից ամրաշինական աշխատանքներ կատարելու ընթացքում ադրբեջանցի զինծառայողները սադրանք են իրականացրել (տեսանյութ), որը վերածվեց ռազմական բախման: Արդյունքում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր, այդ թվում՝ Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 13-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ «Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Պրահայում, և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին» միաժամանակ պատրաստակամություն հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով 2 կողմերի զորքերի հետքաշմանը,  «որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք»: Նիկոլ Փաշինյանը դա բխեցնումում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածություններով (այսինքն Պրահայում և Սոչիում նման պայմամավորվածություն է եղել): Ի դեպ, ապրիլի 12-ի ԱԺ-ում կառավարության հաց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցիների նման գործելակերպը կանխատեսելի էր (մեկ շաբաթ առաջ նույն տեղում հայտարարել էր, որ էսկալացիա չի լինելու) և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է: Ապրիլի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

Ապրիլի 12-ին Իրադարձություններին առաջինն արձագանքեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները՝ կապված 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ»: Նաև կոչ է արվում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստակամություն է հայտնվում աջակցել այդ ջանքերին նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ:

Իրադարձությունների համատեքստում բազմաթիվ հրապարակումներ եղան ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև այն ենթատեքստում, որ նրանք Հայաստան էին եկել փաստացի ՀԱՊԿ դիտորդների փոխարեն, որոնցից հրաժարվել են ՀՀ իշխանությունները: Այդ առիթով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ապրիլի 12-ի ճեպազրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանն անհապաղ միջոցներ է ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար՝ Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև փոխհրաձգությունից հետո»: Ի դեպ, Զախարովան շեշտադրումը կատարել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների պահպանման վրա:

Ապրիլի 13-ին հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ նշվում է երկու կողմերց 7 զոհվածների մասին, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանամեձ շրջանակները լկուրեր էին տարածում, իբր ադրբեջանական կողմն ավելի մեծ կորուստներ ունի: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի` օկուպացված հայկական դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար:

Նույն օրը ապրիլի 11-ի իրադարջություններին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը, որը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան՝ անընդունելի է որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը:

 

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի շուրջ

 

Ապրիլի 10-ին լրատվություն տարածվեց, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է 80-ից մինչև 42 տոկոս: Դա ցույց է տվել հենց Ռուսաստանի դեսպանատան պատվերով իրականացված ինչ-որ փակ հարցում, որի տվյալները հասանելի են դարձել միայն ռուսական կողմի ներկայացուցիչներին և ուղարկվել են նաև Կրեմլ։ Հոդվածում նշվում է, որ Կրեմլում չափազանց լուրջ վերապահումներ ունեն Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ինչպես նաև տեղում աշխատող տարբեր ռեզիդենտների վարքի վերաբերյալ և կարծում են, որ Կոպիրկինը ոչ թե առաջ է մղում Ռուսաստանի շահը, այլ ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ է փաշինյանական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների հետ:

Մասնագիտական շրջանակների կողմի այս լրատվությունն ուշադրության չհասցրեց արժանանալ, որովհետև նույն օրը Ազգային Ժողովը քննարկում էր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությունը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան էր ընտրում: Սակայն այդ լուրը կաևոր է Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացման համատեքստում: Հատկանշական է, որ դրան նույնիսկ իր ասուլիսում չի անդրադարձել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այսինքն, դա զուտ հայկական ներքին լսարանի համար էր նախատեսված և տաօրինակ զուգադիպությամբ նախորդեց Տեղ գյուղի իրադարձություններին և համընկավ Սերգեյ Կոպիրկինի այն հատարարությանը, որ  Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան։ Այդ մասին դեսպանը ասել է լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում: Սրան զուգահեռ թափ է հավաքում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունքը, որոնց աշխատանքը բազմաթիվ իրարամերժ գնահատականների է արժանանում: Նույն օրը՝ ապրիլի 10-ին լրատվություն տարածվեց, որ ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտնել է, որ իրենք Ադրբեջանի հետ կիսում են բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկության և այլնի մասին, քանի որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ: Թե ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, դիվանագետը չի բացահայտել: Սակայն Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիգովը հայտարարել է, թե ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում:

Միամտություն կլինի կարծել, թե ՌԴ դեսպանը կարող է Հայաստանում գործել իր անմիջական ղեկավարության ուղիղ ցուցումների շրջանակից դուրս: Միաժամանակ հակառուսական տրամադրություններ տարածող հասարակական շրջանակները տևական ժամանակ առաջ են տանում ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական «դավադրության» տեսություններ, որոնք պարբերաբար սրվում են Արցախի շրջափակման, ռուս խաղաղապահների գործողությունների, հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումների և սրացումների ֆոնին, դրանցից առաջ և հետո: Այս անգամ փորձ արվեց այդ տրամադրությունների կիզակետում դնել դեսպան Կոպիրկինին, գուցե փորձ անելով նրա վրա բարդել հայ-ռուսական պաշտոնական հարաբերություններում առկա տարաձայնությունները:

 

ՄԻՊ ընտրություններ

Տևական ժամանակ թափուր լինելուց հետո ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովը վերջապես ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանին: Նոր ՄԻՊ-ը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանսայանն է: Քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր խմբակցությունները նիստին մասնակցեցին, հարցեր տվեցին և ելութներ ունեցան, բայց քվեարկությանը չմասնակցեցին:

ՄԻՊ ընտրություններն անցան բավական սկանդալային պայմաններում: Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել էին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Սակայն գլխադասային հանձնաժողովն իր սկանդալային քննարկումներից հետո հավանություն չտվեց նրա թեկնածությանը և Ազգային Ժողովի ընտրությանն առաջադրեց  միայն քաղաքական մեծամասնության թեկնածուին:

Էդգար Ղազարյանը պնդում է, որ Անահիտ Մանասյանն առաջադրվել է ՀՀ սահմանադրության նորմերի խախտմամբ և պատրաստվում է դատական կարգով վիճարկել այդ ընտրությունը:

«Արարատյան ալյանս» ինստիտուտ

Կենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ
Ամենադիտված