Հայերեն


«Հայաստանի անկախությունը մեծապես խփեց դաշնակների գործին»․ Վանո

Քաղաքականություն

Դաշնակցությունը ստացել է Ղարաբաղի գինը՝ տասնամյակներ առաջ ապահովելով Սփյուռքում նալոգ հավաքելու իր լիազորությունը, «Հայ դատը» հետամտելու ծախսերը հոգալու պատճառաբանությամբ: Հայաստանի անկախության հռչակումը մեծապես խփեց այդ գործին, եւ անցյալ ողջ տասնամյակին Դաշնակցությունը, վտանգված տեսնելով Սփյուռքի վրա իր ազդեցությունը, կենաց-մահու պատերազմ մղեց հայկական նոր ոտքի կանգնող պետության դեմ: Եւ մինչ շրջափակման պայմաններում պատերազմող երկիրը, ժամանակ կար՝ երկու օրվա հացի պաշարով, չորս օրվա բանակի վառելիքի պաշարով, պատերազմ էր մղում Ղարաբաղի ճակատում, Դաշնակցությունը Սփյուռքում տեռորի էր ենթարկել հայությանը՝ «Հայաստան» հիմնադրամի գործունեությունը վիժեցնելու վճռականությամբ, իսկ Հայաստանում ութ թերթ էր հրատարակում Հայաստանի պետության ու բանակի դեմ՝ հայությունից կորզած փողերով: Ես ասում եմ՝ պետության ու բանակի դեմ, ոչ թե իշխանության, որովհետեւ, ի գիտություն հայերի, պատերազմի ժամանակ չի լինում իշխանություն եւ ընդդիմություն, այլ լինում է ճակատ եւ թիկունք: Առավել եւս՝ չի լինում զինված ընդդիմություն: 
... Քանի դեռ հայի ցաքուցրիվ միտքը չի ըմբռնում, որ պատերազմող երկրում կուսակցական զինյալ խմբերի առկայությունը ավելի վտանգավոր է, քան երկրորդ ճակատը, այդ երկրից ոչինչ չի ստացվելու: Քանի դեռ գոնե Հայաստանում չեն հասկացել, որ Տեր-Պետրոսյանը ժամանակին ոչ թե կուսակցություն է փակել, այլ կասեցրել է ՀԱԲ-ի ու Սարի թաղի Վրեժի ավազակախմբերի ձեւով պետության զինված ուժերին զուգահեռ այլ զորամիավորումներ ստեղծելու փորձը, թե՛ նորանոր հեղաշրջումներ կլինեն, եւ թե´ նորանոր սկաուտ թուլեք կմտնեն՝ Սպարապետ գնդակահարելու: Բայց ինչպե՞ս պիտի հասկանա հայությունը, եթե նրա ամենադատողունակ մասն անգամ ընկել դեբիլ մանկան քոքվածությամբ տարիներով նույն երգն է զլել. «Դուք նրանց հալածեցիք, դուք նրանց...», ոչ մի տարբերություն չտեսնելով զինված ընդհատակի ու երկրում լեգալ գործող կուսակցությունների գործունեության միջեւ: Ինչո՞ւ դեբիլի քոքվածությամբ, ոչ թե թութակի: Որովհետեւ թութակը նոր բան սովորում է, իսկ դեբիլը՝ ոչ: Նաեւ՝ դեբիլը չի մեծանում:
 Այն բանը, որ մեկ երկրում երկու բանակ չի կարող լինել, եւ մարտը չի կարող ղեկավարվել երկու հրամանատարական կետից, այդքանը ըմբռնելու համար նույնիսկ մարդկային ուղեղի անհրաժեշտություն չկա, հերիք է անգամ այն, ինչով, օրինակ, օժտված է ոչ միայն կոորդինացված գործողություններով որս անող խորամանկ գելերի ընտանիքը, այլեւ շնագայլի նման անուղեղ հայվանի ոհմակը։ Նույնիսկ այդ նույն շնագայլերի հարձակումից ոչ պակաս կազմակերպված պաշտպանվող խոտակերի երամակը: Բայց մի՞թե հնարավոր է, որ Աստված մեզ զրկած լիներ գոնե այդքանից: Եթե՝ այո, ուրեմն մեր սիմպտոմը բոլորովին այլ է: Դժվար է խոստովանել, բայց ուրիշ ի՞նչ ճանապարհ կա՝ խոստովանելուց բացի: Մանավանդ որ, խոստովանելուց հետո գոնե մեկ շանս, այնուամենայնիվ, մնում է՝ նայելով ընդօրինակելու պարզագույն հնարը: Պետք է վերցնել մի հաջողած ազգի վարքի կանոնները (ազգը ընտրել առանց մտածելու, «ցելա» գցելով) եւ առանց խմբագրելու, առանց տեղայնացնելու, առանց ազգային չարաբաստիկ առանձնահատկությունը հիշելու՝ ընդօրինակել։ Ընդօրինակել՝ կապկելու աստիճան: Եթե լրիվ չհաջողենք, հաստատ կստանանք կիսահաջող մի բան:
Իսկ Դաշնակցությունը ինքնապահպանման բնազդով էր վիժեցնում օգնությունը պատերազմող Հայաստանին, թե չարամտորեն, դա արդեն նշանակություն չունի: Բնութագրականն այն է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է որպես թշնամի միջավայրում գործելու կոչված կառույց եւ այդպես գործում է նույնիսկ սեփական երկրում: Այդպես՝ մի ոտը փախչելու պատրաստ պարտիզանի պես, նա մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ իշխանության է գալիս (վկան՝ առաջին հանրապետությունն ու այսօրվա Ղարաբաղը լքելը): Եւ ինչպես տեսնում ենք, հարցը նույնիսկ իշխանության ձգտելը չէ, որը բնական կլիներ նորմալ կուսակցության համար (եթե կուսակցություն լիներ), այլ այն գործելակերպը, որը գիտակցաբար որդեգրված է որեւէ տարածքում քայքայիչ եւ ահաբեկչական գործողություն ծավալելու համար: Եւ չի վերափոխվում, որովհետեւ որպես կուսակցություն, որպես լեգալ կառույց, չի կարող իր գոյությունը պահպանել դրսում: Իսկ նման բնույթով չի կարողանում կառուցողական ուժ լինել նույնիսկ իշխանություն ստանալու դեպքում: Որովհետեւ իրենց խնդիրը ԱՅՍ Հայաստանը չէ: Եւ քանի դեռ իրենց խնդիրը այս Հայաստանը չէ, նրանք վտանգավոր են լինելու այս պետական կազմավորման համար: Նրանք չեն կարող ինքնուրույն վերափոխվել, եթե անգամ ուզենան էլ, եւ դառնալ քաղաքական պրոցեսի մասնակից կուսակցություն: Նրանց կարելի է միայն ստիպելով դարձնել այդպիսին, տասնամյակների ընթացքում: Իր բնույթով, բազմաթիվ ազգերի մեջ գոյատեւելու օբյեկտիվ պրոբլեմներ ունենալով՝ Դաշնակցությունը չի կարող հազար ու մի կասկածելի կապերով կապված չլինել պետական ու ոչ պետական կասկածելի ուժերի հետ, եւ, բնականաբար, չի կարող ամենատարբեր կախվածություններ չունենալ: Դա այդ կուսակցության գոյատեւման երաշխիքն է: Եթե այդպիսի բազմադեմությամբ նա կարող է օգտակար լինել բազմադեմ Սփյուռքին, ապա հայկական պետությունը դրանից միայն կվտանգվի: Բայց հայ քաղաքական ուժերի միջեւ աշխատանքի այս բաժանումի անհրաժեշտության գիտակցությունը պիտի դաջվի նախ հայ հասարակական-քաղաքական մտքի գորշության վրա: Ծանր խնդիր է, քանի որ, որքան էլ վիրավորական է մեր ազգային ինքնագիտակցության համար, Դաշնակցությունը ամենահայկական կազմակերպությունն է, ազգային արատների խտացած պատկեր: Ավելի հայկական անհնար է պատկերացնել։

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ․ 2001 թ․

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված